Հիմք ընդունելով Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը՝ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիմել է Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ:
Այդ մասին հաղորդում են նախագահի մամլո գրասենյակից:
Համաներում հայտարարելու մասին նախագահի առաջարկությունը Ազգային ժողով հասնելուց մեկ ժամ հետո արդեն քննարկվում էր ԱԺ-ի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում: Հանձնաժողովը որոշեց դրական եզրակացություն տալ առաջարկը առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ մտցնելուն:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ այս հարցը կքննարկվի երկուշաբթի օրը:
Պետաիրավական հանձնաժողովում նախագահի ներկայացուցիչ, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ինչպես նաեւ հանձնաժողովի մյուս անդամները հրաժարվեցին բացահայտել նախագահի առաջարկի որոշ մանրամասներ: Սակայն «Ազատություն» ռադիոկայանին հաջողվեց ճշտել, որ եթե Ազգային ժողովը ընդունի համաներում հայտարարելու մասին որոշումը, այն կարող է կրճատել մոտ 2000 ազատազրկվածի պատժաչափը, եթե նրանք հանցագործություն են կատարել մինչեւ այս տարվա մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը, իսկ մոտ 400-ը կհայտնվեն ազատության մեջ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը վերջին անգամ համաներում է հայտարարել 2009 թվականի հունիսի 19-ին: Այդ համաներմամբ հարյուրավոր դատապարտյալներ, այդ թվում` 2008 թվականի նախագահական ընտրությունների հետ կապված իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ հայտնված մի քանի տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ, ազատ արձակվեցին, կամ էլ կրճատվեց նրանց պատժաչափը:
Անկախ պատգամավոր, Պետաիրավական հանձնաժողովի անդամ Վիկտոր Դալլաքյանը, հարցին, թե արդյո՞ք համաներման արդյունքում ազատության մեջ կհայտնվեն նաեւ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ ազատազրկված ընդդիմադիրները, հանձնաժողովի նիստը սկսելուց առաջ պատասխանեց, թե այն կարող է տարածվել ընդդիմության բոլոր ներկայացուցիչների վրա:
Համաներում հայտարարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին քաղաքական գնահատական տվեցին իշխող կոալիցիայի ներկայացուցիչները: Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այս քայլը, արդյո՞ք շարունակում է պնդել, որ այն ոչ մի կապ չունի ընդդիմության պահանջների եւ նրանց վերջնաժամկետների հետ, պատասխանեց. - «Կարծում, որ այս քայլը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ պետության ղեկին կանգնած է պետական եւ ազգային արժեքներ կրող անձնավորություն, որը քայլեր է կատարում երկրում միասնականություն, համերաշխություն սերմանելու ուղղությամբ: Դրանցից մեկն էլ նաեւ այս հումանիստական քայլն է, ինչը նրա կառավարման ժամանակաշրջանում երկրորդ նմանատիպ նախաձեռնությունն է»:
«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը կարծում է, որ համաներումը կթուլացնի ներքաղաքական լարվածությունը:
«Համաներումը առաջին հերթին կարեւորում եմ քաղաքական մասով, քանի որ շատ բանտարկյալներ, մարդիկ, որոնք մարտյան դեպքերի հետ կապված ձերբակալված են, դրա արդյունքում ազատ կարձակվեն: Այն ունի նաեւ սոցիալական շեշտադրում, որովհետեւ շատ մեր հայրենակիցներ, որոնք դատապարտված են տարբեր մանր-մունր խնդիրներով, նրանք նույնպես ազատ կարձակվեն», - ասաց Բիշարյանը` հավելելով, թե միանշանակ չի կարող ասել, թե Մարտի 1-ի հետեւանքով կալանավորված բոլոր բանտարկյալները ազատ կարձակվեն: - «Բայց կարծում եմ, որ Սասուն Միքայելյանը կազատվի, որովհետեւ կոալիցիոն քաղաքական ուժերով, խմբակցություններով դիմում էինք ներկայացրել հանրապետության նախագահին` խնդրանքով, որ մեր նախկին կոլեգան հիվանդ է եւ որ առողջության պատճառով նրան ժամանակից շուտ արձակեն»:
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքում ընդդիմադիր շարժման առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը համոզմունք էր հայտնել, որ մինչեւ մայիսի 31-ը ազատ են արձակվելու բանտում մնացած մի քանի ընդդիմադիր գործիչները, այդ թվում` Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը եւ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի Անկախության տոնը նշվում է սեպտեմբերի 21-ին: