Մատչելիության հղումներ

Վիկ Դարչինյանը կարեւորում է ապրիլի 24-ին տարած իր հաղթանակը


Բռնցքամարտիկ Վիկ Դարչինյան
Բռնցքամարտիկ Վիկ Դարչինյան
Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը կարեւորեց ապրիլի 24-ին կոլումբիացի Յոնի Պերեսի նկատմամբ տարած իր հաղթանակը, քանի որ դա տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը:

Դարչինյանը մենամարտի էր դուրս եկել գոտիով, որի վրա գրված էր 1915 թիվը: Նա նվաճեց թափուր մնացած IBO վարկածով չեմպիոնի գոտին:

«Հիմա եկել եմ Հայաստան` նշելու իմ հաղթանակը ընկերներիս, ծնողներիս, իմ ազգի հետ: Այդ հաղթանակը նվիրված է մեր ազգին», - ասաց 35-ամյա բռնցքամարտիկը:

40 մենամարտ ունեցած Դարչինյանը ընդամենը 3 անգամ է պարտվել, 27 մենամարտ հաղթել է նոկաուտով: Առաջիկայում Դարչինյանը ծրագրում է բարձրացնել իր քաշային կարգը եւ բարձր քաշային կարգում եւս գրանցել հաջողություններ: Ութ գոտի ունեցող մարզիկն ասաց, որ ցանկանում է գերազանցել աշխարհի ռեկորդակիր, 10 գոտի ունեցող Օսկար դե լա Հոյային եւ հետո նոր հրաժեշտ տալ սպորտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG