2008-ի մարտի 1-ի բախումների ժամանակ գլխուղեղից ծանր վիրավորված, հաշմանդամ դարձած 37-ամյա Ռուբեն Թորոսյանն ու նրա մայրը առայսօր շարունակում են փնտրել այն հարցերի պատասխանները, թե ինչո՞ւ Ռուբենը հաշմանդամ դարձավ իր սեփական տան բակում, ո՞վ եւ ինչո՞ւ կրակեց նրա վրա:
Թորոսյանի կինը երեխաների հետ հեռացել է, եւ երիտասարդ, անաշխատունակ տղամարդը մնացել է միայնակ` առաջին կարգի հաշմանդամ մոր հետ: Հիմա նա արդեն կարողանում է քայլել, խոսել, բայց ուղեղի կպումների պատճառով պարբերաբար նոպաներ է ունենում, ուշագնաց լինում, ցնցումների մեջ ընկնում։ 2008-ին գլխուղեղի ծանր վիրահատություններից հետո հազիվ սկսել է տառերը տարբերել, բայց բառեր ու նախադասություններ չի կարողանում կարդալ, նաեւ` մարմնի աջ կողմը լիարժեք չի աշխատում:
Ռուբեն Թորոսյանը հրազենից վիրավորվել է մարտի 1-ի երեկոյան, Լեոյի 46 հասցեում գտնվող իր տան բակում: Նա հանրահավաքներին չի մասնակցել, քաղաքականությամբ ընդհանրապես չի հետաքրքրվել, պարզապես տանը սուրճ խմելիս կրակոցների ձայներ է լսել, որոշել է դուրս գալ բակ` տեսնելու, թե ինչ է կատարվում: Ցանկապատին չհասած` անհայտ անձը կրակել է նրա գլխին. փամփուշտը ճակատի ուղիղ մեջտեղից ներս է մտել ու մնացել գլխում:
«Վիրահատությունից հետո մի ամսից ավելի ընդհանրապես չէր խոսում: Հետո կամաց-կամաց սկսեց խոսել` փոքր երեխայի նման: Իմ սրտին այդքան դարդ չէր լինի, եթե իմանայի, որ իմ որդին քաղաքականությամբ է զբաղվում, [Ռոբերտ] Քոչարյանի կամ Լեւոնի [Տեր-Պետրոսյանի] կողմից է, բայց էդ մարդը իրա համար ապրում էր, բակից ուզում էր տեսնել, թե ինչ է [կատարվում]», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմում էր երիտասարդի մայրը` Ալլա Թորոսյանը:
Այժմ Ռուբեն Թորոսյանի ուղեղի կպումները լազերային միջամտությամբ բուժելու անհրաժեշտություն կա, բայց դա միայն արտերկրում է հնարավոր, ընտանիքն անհրաժեշտ գումարները չունի եւ չգիտե` ում դիմել, ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնում կատարվածի համար: Թորոսյանը միայն հաշմանդամության կարգ է ստացել ու ամսական 14 հազար դրամ թոշակ:
«Մեր պետությունը ընդհանրապես մեզ մոռացել է: 14 հազար տալիս է, ասում է` գոհ մնացեք: Ոնց կուզես, այդպես էլ ապրի», - ասում է մայրը:
Թորոսյանին ու նրա մորը հիմա առավելապես առողջական խնդիրներն են հետաքրքրում: Նրանք հույս էլ չունեն, թե մի օր կպարզեն Ռուբենի վրա կրակողի ինքնությունը:
«Դրա մասին նույնիսկ չեմ էլ մտածում: Տղաս դարձավ հաշմանդամ, նստել է տանը: Ինձ պե՞տք է դա, որ իմացա` ինչ, թքե՞մ ճակատին: Ով արել է, երեւի մի օր իր պատիժը կստանա», - ասում է Ալլա Թորոսյանը: