ՀՅԴ Հայ Դատի Երուսաղեմի հանձնախումբը տեղեկացնում է, որ այսօր Իսրայելի խորհրդարանը միաձայն որոշել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը խորհրդարանի կրթության հանձնաժողովին փոխանցելու` «Մերեց» կուսակցության առաջարկը։
Նախկինում խորհրդարանը որոշել էր հարցը քննարկել պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որն իր նիստերը գումարում է դռնփակ: Մտահոգությունն այն էր, որ նման պայմաններում հարցը քննարկման դնելով` հանձնաժողովը Ցեղասպանության հարցի ճանաչման վերաբերյալ կարող է խորհրդարանին բացասական կարծիք տալ:
Բոլոր ելույթ ունեցողները, ներառյալ՝ խորհրդարանի նախագահը, կողմ են արտահայտվել առաջարկին։ Նրանք շեշտել են, որ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները չպետք է պատճառ դառնան, որ Իսրայելը չճանաչի պատմական իրողությունը: