Երեքշաբթի երեկոյան` ժամը 21.30-ի սահմաններում խոշոր վթար է տեղի ունեցել Երեւանի Արցախի փողոցում, կան զոհեր ու վիրավորներ:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արցախի 24 շենքի դիմաց իրար են բախվել թիվ 76 երթուղու «Գազել» մակնիշի երթուղային տաքսին եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Բախման հետեւանքով երկու մեքենաների մեջ հրդեհ է բռնկվել, 4 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորվել:
Ոստիկանության տեղեկատվության համաձայն, զոհերի թվում են «Մերսեդես»-ի եւ «Գազել»-ի վարորդները, երթուղայինի ուղեւորներից երկուսը:
Չորեքշաբթի առավոտյան Ոստիկանությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ «Մերսեդես»-ի զոհված վարորդը 24-ամյա Սերգեյ Բախշյանն է:
Վիրավորների թվում կա 7-ամյա մի երեխա` Գոռ Հայրապետյանը, ով ներկայումս Այրվածքաբանության կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկների վկայությամբ` ծանր վիճակում:
Չորեքշաբթի օրը նույն կենտրոն բերվեց տուժածներից եւս մեկը` 21-ամյա Գեղամ Գաբրիելյանը, որի վիճակը բժիշկները գնահատում են որպես միջին ծանրության:
Մյուս տուժածների ինքնությունը ճշտվում է:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Ոստիկանությունից, փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: