Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հաղթեց «Եվրատեսիլ»-ում


Հաղթող զույգը` Էլը և Նիկին
Հաղթող զույգը` Էլը և Նիկին
Դյուսելդորֆում ավարտվեց «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Ադրբեջանը ներկայացնող Էլ եւ Նիկի զույգը` «Վախեցած վազելիս» («Running scared») երգով: Ադրբեջանը ստացավ առավելագույն 221 միավոր:

«Եվրատեսիլ 2011»-ում երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրեցին Իտալիան եւ Շվեդիան` համապատասխանաբար 189 եւ 185 միավորներով:

Ադրբեջանը ներկայացնող Նիգար Ջամալը` Նիկին, եւ Էլդար Գասիմովը` Էլը, Բաքվից են, այս տարի ադրբեջանական նախընտրական փուլում լավագույնն են ճանաչվել 77 հավակնորդների շարքում:

Մրցույթի կանոնների համաձայն` գալիք տարի «Եվրատեսիլ»-ը կկայանա Ադրբեջանում:
XS
SM
MD
LG