Պալատի նախագահը, անդրադառնալով, մասնավորապես, սոցիալական ապահովության ոլորտում անցկացված ուսումնասիրություններին, հայտարարեց, որ արդեն մահացած մարդկանց դիմումների հիման վրա կենսաթոշակներ են վճարվել. - «Օրինակ, 2005 թվականի օգոստոսին մահացած կենսաթոշակառուն 2009 թվականին դիմում է գրել եւ ստացել 1 միլիոն 24 հազար 404 դրամ դեպոնենտային գումար: Կենսաթոշակառուն մահացել է 2005 թվականի սեպտեմբերի 2-ին, սակայն մինչեւ ստուգման պահը վճարվում էր կենսաթոշակ, եւ այդ ամբողջ վճարային գումարը պետական բյուջեի վրա նստել է 1 միլիոն 100 հազար դրամ»:
Պատգամավորների գնահատմամբ` սա քաղաքական հարց է, քանի որ այդ նույն տասնյակ հազարավոր հանգուցյալները ընտրությունների ժամանակ նաեւ «քվեարկում են»:
Զաքարյանի ներկայացմամբ` թոշակառուների փաստաթղթերի ստուգումների գերակշիռ մասի դեպքում հայտնաբերվել են խախտումներ: Նա ասաց, որ հայտնաբերվել են պատերազմի վետերան չհանդիսացող անձանց պատվովճար հատկացնելու դեպքեր եւ բերեց օրինակներ:
Ներկայացվեցին նաեւ տվյալներ կեղծ փաստաթղթերով սոցիալական նպաստներ ստացողների վերաբերյալ, այդ թվում` հաշմանդամներին տրվող վճարումների մասով:
«2008-10 թվականների ընթացքում հաշմանդամների թվի ավելացումը 27 հազար 395 մարդով պարունակում է իր մեջ կոռուպցիոն ռիսկեր», հայտարարեց Իշխան Զաքարյանը:
Ըստ Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանի (ՀՅԴ)` գործ ունենք «կառավարման համակարգում կազմակերպված հանցագործության հետ»:
«Որովհետեւ որեւէ առանձին վերցրած կառույց չէր կարող այդ կազմակերպված եւ ցանցային հանցագործությունը անել», - փաստարկեց նա:
«Չինովնիկները թիրախ են ընտրել սոցիալապես անապահով խավերին», - հայտարարեց անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը` շարունակելով. - «Իրականացվել է չինովնիկական տեռոր աղքատների նկատմամբ»:
«Սա Գիննեսի գրքում կարելի է գրել», - ասաց Հովհաննես Մարգարյանը («Օրինաց երկիր»): - «Ասում են` մեղր ծախողը պետք է մատը լիզի: Ոչ թե մեղրն են լիզել, այլ բոչկեն օբրուչներով կերել են: Ոնց են մարսելու` չգիտեմ»:
5 ամիս առաջ պաշտոնանկ արված Սոցիալական ապահովության պետական ծառայության արդեն նախկին պետ Վազգեն Խաչիկյանը վերջերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, թե խախտումները համակարգային բնույթ չեն կրել:
Սոցիալական ապահովության պետական ծառայությունում ստուգումները շարունակվում են: Երեկ մոտ 500 էջ ծավալով նյութեր են ուղարկվել դատախազություն:
«Որպեսզի ինձ ենթարկեն քրեական պատասխանատվության, անհրաժեշտ է իմ մեղքը, իսկ իմ մեղքը արդեն Իշխան Զաքարյանը չի որոշում: Որոշում է դատարանը», - նույն հարցազրույցում ասել էր Վազգեն Խաչիկյանը:
Հարկ է նշել, որ Վերահսկիչ պալատի նախորդ աղմկահարույց ստուգումների հետեւանքով որեւէ բարձրաստիճան պաշտոնյա ցայսօր քրեական պատասխանատվության չի ենթարկվել: