Երիտասարդական խորհրդարանի ընդհանուր համակազմի առնվազն 3%-ը կլինեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ եւ առնվազն 30%-ը` կանայք: Խորհրդարանում ընգրկված են լինելու 131 պատգամավորներ, գործելու են 12 մշտական հանձնաժողովներ, սակայն չեն լինի նախագահ եւ փոխնախագահներ. խորհրդարանական նիստերը, ըստ հերթականության, նախագահելու են հանձնաժողովների ղեկավարները:
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի խոսքով` «այս կերպ երիտասարդները հնարավորություն ունեն անմիջականորեն մասնակցել իրենց հուզող հարցերի քննարկումներին»: Չի բացառվում նաեւ այլ երկրներում գործող նմանատիպ երիտասարդական խորհրդարանների հետ համագործակցությունը:
Հայաստանում երիտասարդական խորհրդարան ձեւավորվել էր դեռ 2004-ին, բայց շատ կարճ կյանք ունեցավ: