Հազարավոր մարդիկ են այսօր ցույցի ելել Ճապոնիայում` պահանջելով հրաժարվել միջուկային էներգիայի օգտագործումից:
Ուրբաթ օրը երկրի վարչապետ Նաոտո Կանը հայտնել էր, որ դադարեցվել է «Համաոկա» ատոմակայանի աշխատանքը` նշելով, որ այն կվերաբացվի միայն այն ժամանակ, երբ ատոմակայանը շահագործող ընկերությունը կավարտի երկրաշարժի կամ ցունամիի դեպքում անվտանգությունն ապահովող պաշտպանիչ կառույցների շինարարությունը:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, Տոկիոյից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Համաոկա» ատոմակայանի շահագործումը կվերսկսվի շուրջ երկու տարի հետո:
Մարտի 11-ին երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով «Ֆուկուսիմա – Դայիչի» ատոմոկայանում վթարը հանգեցրել էր ռադիացիայի արտահոսքի: Պաշտոնական տվյալներով, տարերային աղետի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը անցնում է 26 հազարից: