Տիգրան Սարգսյանը ռադիոկայանի աշխատակիցներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ, ինչպես նաեւ` «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումների պաշտոնական մեկնարկի 60-ամյակի կապակցությամբ, որ նշվում է այս ամիս:
Ռադիոկայանի աշխատակիցների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը գնահատեց ռադիոկայանի աշխատանքը` նշելով. - «Հետսովետական շրջանում հնարավորություն ստանալով ազատորեն հեռարձակվել Հայաստանի Հանրապետությունում` «Ազատություն» ռադիոկայանը զբաղեցրեց իր ուրույն տեղը»:
«Հայտնի է նաեւ նրանով, որ հիմնականում հանդես է գալիս քննադատությամբ` բացահայտելով մեր պրոբլեմները, բացթողումները», - ասաց վարչապետը` շարունակելով. - «Այդ տեսակետից ինչքանով օբյեկտիվ լինի այդ քննադատությունը, այնքանով մեր երկիրը ուժեղ կլինի»:
Ասելով, թե այս տարիների ընթացքում «ե'ւ իշխանությունների, ե'ւ ռադիոկայանի վարքագիծը նույնն է մնացել»` վարչապետը պարզաբեց. - «Այսինքն`դուք շարունակում եք ձեր առաքելությունը, այն արժեքներն եք քարոզում, որոնք այսօր աշխարհում գերիշխում են, մասնավորապես` ժողովրդավարություն, խոսքի ազատություն, դեմոկրատական ավանդույթներ, արժեքներ, եւ փորձում եք բացահայտել այն խնդիրները, որոնք առկա են Հայաստանում այդ բնագավառում: Իշխանություններն էլ փորձում են արձագանքել այդ քննադատությանը: Եվ այդ տեսակետից, բնականաբար, այդ երկխոսությունը խիստ օգտակար է երկրի համար»:
«Ազատություն» ռադիոկայանը, վարչապետի խոսքով, արդեն դարձել է «մեր կյանքի անբաժանելի մասը». - «Եթե «Ազատություն» ռադիոկայանը չլիներ, երեւի, մեկ ուրիշ ընդդիմադիր ռադիոկայան միանգամից կզբաղեցներ այդ տեղը: Միջազգային փորձից գիտենք, որ «Ազատություն» ռադիոկայանը իր դիրքերը զիջում է այն հասարակություններում, որտեղ քննադատության համար մնում է քիչ տեղ: Նրանք կորցնում են ունկնդիրներին, ռադիոլսողներին, եւ Միացյալ Նահանգների կառավարությունը դադարեցնում է ֆինանսավորումը: Ցանկանում եմ, որ նույն ճակատագրին արժանանա նաեւ Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանը: Քննադատելու քիչ բան մնա»: