Մատչելիության հղումներ

Հովհաննես Թամամյանը կալանավորվել է


Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից Հովհաննես Թամամյանին տեղափոխում են կալանավայր: 24-ը մարտի, 2011 թ.: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից Հովհաննես Թամամյանին տեղափոխում են կալանավայր: 24-ը մարտի, 2011 թ.: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը այսօր, բավարարելով Հատուկ քննչական ծառայության հայցը, որոշեց որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառել Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի նկատմամբ:

Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Թամամյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է «Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայում ապօրինի պահվող հրազենների գործադրմամբ տեղի ունեցած սպանության, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցված, հետագայում ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում քննված եւ ներկայումս Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրավապահ մարմինների առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու փաստի առթիվ»:

Նրան ներկայացվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք:

Փետրվարի 26-ին, հիշեցնենք, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով Հովհաննես Թամամյանը ազատվել էր պաշտոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG