Մատչելիության հղումներ

Մարիամ Պետրոսյանի գրքի շնորհանդեսը կայացավ նաեւ Հայաստանում


Ուրբաթ օրը «Բյուրոկրատ» գրախանութում տեղի ունեցավ Մարիամ Պետրոսյանի ռուսերեն «Տունը, որտեղ…» գրքի շնորհանդեսը, որը մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում: Հեղինակի ծավալուն վեպը անցյալ տարի լավագույն գիրք էր ճանաչվել ռուսաստանյան հեղինակավոր «Ռուսսկայա պրեմիա» 5-րդ գրական մրցույթի «Խոշոր արձակ» անվանակարգում:

Շնորհանդեսին մասնակցում էին մասնագիտությամբ գեղանկարչուհի Մարիամ Պետրոսյանի ընկերները, ընթերցողներն ու հարազատներ:

Ծավալուն այս վեպը հեղինակը սկսել է գրել դեռ 1990-ականներին եւ ավարտել տաս տարի անց: Մարիամ Պետրոսյանն ասաց, թե 2000 թվականից հետո այլեւս ոչինչ չի գրել ու չի էլ գրելու:

Գիրքը արդեն թարգմանվել է իտալերեն եւ ապրիլի մեկին Իտալիայի Թուրին քաղաքում տեղի կունենա գրքի իտալերեն հրատարակության շնորհանդեսը: Մարիամ Պետրոսյանի խոսքով` հայ թարգմանիչներից մեկը արդեն սկսել էր գրքի հայերեն թարգմանությունը, սակայն վատառողջության պատճառով կիսատ է թողել:

please wait

No media source currently available

0:00 0:04:46 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG