Մարտի 16-ին Սերժ Սարգսյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվել է մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակը, զարգացման ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրներ, ամփոփվել են 2010 թվականին կատարված աշխատանքները, անդրադարձ է եղել նաեւ 2011 թվականի համար նախատեսված ծրագրերին ու դրանց արդյունավետ իրականանցմանը:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ Հայաստանի մարզպետները:
«Մեզնից որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում առկա հիմնահարցերի` աղքատության, սոցիալական խնդիրների եւ դրանցով պայմանավորված իշխանությունների առջեւ ծառացած մարտահրավերների առյուծի բաժինը գտնվում է հենց մեր մարզերում: Մարզերում է նաեւ, որ գերակշռում է մարդկանց հուսախաբությունը, հաճախ` լքված լինելու զգացումը, դրա արդյունքում առաջացած հոռետեսական մթնոլորտը»,- ասել է Հայաստանի նախագահը, ընդգծելով, որ «անարդարության զգացումը, որ ամենատարբեր առիթներով առաջանում է մարդկանց մոտ, ծնում է անկարողության անհաղթահարելի մի պատնեշ, որին մարդիկ բախվելով, դառնում են շատ դյուրագրգիռ, էմոցիոնալ: Սա տխուր իրականություն է»:
«Մարդիկ, առաջին հերթին, կարիք ունեն լսված լինելու, մարդիկ, առաջին հերթին, կարիք ունեն հասկացված լինելու: Անկարողության այդ մթնոլորտը փարատելու միակ ճիշտ ճանապարհը դա է», - ասել է նա։
Հանրապետության ղեկավարը նշել է, որ իր պատկերացմամբ մարզպետը մարզի լոկ ղեկավարը չէ. նա պետք է լինի մարզի բնակչության առաջնորդը, նրա հոգսերի կիսողը, նրա խնդիրները ներկայացնողը պետական ատյաններում, արդարության մթնոլորտ հաստատողը մարզում, եւ, իհարկե, պետք է լինի նաեւ «տեղական իշխանիկներին» զսպողը:
«Երբ ես ասում եմ տեղական իշխանիկների մասին, ես նաեւ ուզում եմ ասել, որ ձեզնից էլ որեւէ մեկը չպետք է դառնա տեղական իշխանիկ», - հայտարարել է Հայաստանի նախագահը։