Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) գնահատմամբ, Հայաստանի իշխանությունները գործնականում չեն կատարել ընդդիմության նախորդ հանրահավաքում ներկայացված պահանջագրի կետերը:
«Իհարկե, գործնականում որեւէ պահանջ չի կատարվել, բայց նաեւ իշխանությունների դիրքորոշման մեջ կա ինչ-որ փոփոխություն: Հանրահավաքում մենք, բնականաբար, կքննարկենք իշխանությունների պատասխանը մեր պահանջագրին», - հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքի ժամանակ Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը 15 կետից բաղկացած պահանջագիր ներկայացրեց իշխանություններին: Այդ պահանջներից էին` մինչեւ մարտի 15-ը ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար դատապարտված անխտիր բոլոր բանտարկյալներին, ստեղծել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողով կամ վերականգնել Փաստահավաք խումբը, պաշտոններից հեռացնել վարչապետ Տիգրան Սարգսյանին ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների:
Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարել էր, որ մարտի 17-ի հանրահավաքի մասնակիցների հետ միասին կքննարկեն իշխանությունների արձագանքն ու համապատասխան եզրակացություններ կանեն:
«Մենք իսկապես խոստանում էինք հեղափոխություն, թեեւ թավշյա հեղափոխություն` այսինքն հեղափոխություն առանց արյունահեղության, առանց բռնությունների, առանց ավերածության, եւ մեր խոստմանը տեր ենք», - այսօր անդրադառնալով ընդդիմության հետագա քայլերին` ասաց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը` հավելելով, սակայն, թե ոչ ոք չի կարող ակնկալել, որ նման խնդիրները կարող են լուծվել մեկ օրվա ընթացքում: