«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը երեկվանից հացադուլ է սկսել Երեւանի Ազատության հրապարակում եւ գիշերել է այնտեղ:
Ընդդիմադիր կուսակցության առաջնորդի հետ հրապարակում են գիշերել նրա որդին` Կարին Հովհաննիսյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության մի քանի անդամներ, ինչպես նաեւ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարին:
Չնայած գիշերվա ցրտին` ոստիկաններն արգելել են Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրել հրապարակում, եւ նա ստիպված է եղել գիշերն անցկացնել բաց երկնքի տակ:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները վրան են բերել, այդ պահին իրենց ծառայությունները իրականացնող ոստիկանները կապվել են համապատասխան մարմինների հետ, որից հետո ասել են, թե թույլ չեն տալիս Ազատության հրապարակում վրան տեղադրել:
«Ես վրանի պահանջ չեմ դրել, իմ իրավունքն է, եւ մեր համաքաղաքացիները, պատգամավորները պահանջը դրեցին, բերեցին վրանը, ոստիկանությունը արգելեց` առանց որեւէ օրինավոր հղման: Այսօր եթե պատկան մարմինները ուզում են վերանայել այդ որոշումը, ես համարում եմ, որ դա իրենց է պետք, ոչ թե ինձ, ուզում են թույլ տալ, կօգտվենք իմ իրավունքից, բայց ես չեմ խնդրելու», - ասաց Հովհաննիսյանը:
Հարցին, թե իր կարծիքով ոստիկանները ինչո՞ւ չեն թույլատրել վրան տեղադրել, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց. - «Ոստիկանությունը շատ անգամ օգտագործվում է որպես գործիք եւ ինքը զոհ է դառնում իշխանավորների անօրեն հրահանգների: Պարզ է` հանձնարարականների իրականացումը, դրա համար ես կարծում եմ, որ Ազատության հրապարակի ինքնությունը, տեղանքը, լիցքը նաեւ որոշ մարդկանց մտահոգության առարկա կարող է լինել»:
Ոստիկանությունից հրաժարվեցին «Ազատություն» ռադիոկայանին որեւէ մեկնաբանություն տալ, թե ինչ պատճառով է արգելվել Ազատության հրապարակում ընդամենը մեկ վրան տեղադրելու ցանկությունը:
2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո, երբ ոստիկանները ուժ էին գործադրել Ազատության հրապարակում տեղադրված վրաններում քնած ցուցարարների նկատմամբ, Երեւանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը տարբեր պատճառաբանություններով արգելել են ընդդիմադիրների բողոքի ակցիաները, ցույցերն ու հանրահավաքները: