Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) երեքշաբթի օրվա նիստում որոշվեց, որ մարտի 27-ին թիվ 23 ընտրատարածքի Դարանակ գյուղում նշանակված համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունների վերաքվեարկությանը կարող են մասնակցել միայն այն ընտրողները, ովքեր հաշվառված են եղել համայնքում մինչեւ փետրվարի 10-ը, այսինքն, մինչեւ նոր ընտրությունների նշանակման օրը:
Մարտի 6-ին անվավեր ճանաչվեցին Դարանակ համայնքում անցկացված ընտրությունները, քանի որ քվեարկության օրվանից օրեր առաջ Դարանակում հաշվառվել էին նոր ընտրողներ հարակից գյուղերից, ինչի արդյունքում ընտրողների թիվն ավելացել էր 59-ով` դառնալով 181, այնինչ քվեարկությունից 10 օր Դարանակում ընտրողների թիվը 122-ն էր: ԿԸՀ-ն փորձել է պարզել, թե ինչպես է Դարանակ համայնքում մոտ մեկ շաբաթվա ընթացքում 50 տոկոսով ավելացել ընտրողների թիվը:
«Կարողացանք տվյալներ պարզել 59-ից 21-ի վերաբերյալ: 21-ի ուսումնասիրությունից պարզվեց, որ նրանցից 16-ը ընդամենը 2 շաբաթ առաջ ընդգրկված են եղել այլ համայնքների ընտրողների ցուցակներում, որտեղ մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին: Նրանցից մեկը` Այգուտ համայնքի բնակիչը Այգուտում ամսի 27-ին ընտրվել էր համայնքի ավագանու անդամ, ամսի 6-ին արդեն փորձում էր քվեարկել Դարանակ համայնքի ՏԻՄ ընտրություններում», - ասաց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյան:
Հարցին, թե արդյո՞ք օրենքի բացն է պատճառը, որ Դարանակ համայնքի ընտրություններում նման իրավիճակ է առաջացել, Ազարյանը պատասխանեց. - «Ընտրական օրենսգրքում հստակ ամրագրված չէ, թե երբվանից կարող է քվեարկել քաղաքացին համայնքում հաշվառվելու դեպքում: Եվ դրանից որոշ անպարտաճանաչ քաղաքացիներ կազմակերպված ձեւով փորձել են մեկ համայնքից տեղափոխվելով այլ համայնք ազդեցություն գործել այդ ընտրությունների արդյունքների վրա»:
Գարեգին Ազարյանը նաեւ տեղեկացրեց, որ աշխատանքային խումբը պատրաստվում է նոր խմբագրությամբ ընտրական օրենսգրքում առաջարկել հետեւյալ նորմը. - «Ընտրողը ընդգրկվում է միայն մեկ համայնքի ընտրողների ցուցակում` միայն մեկ անգամ: ՏԻՄ ընտրությունների ժամանակ համայնքի ընտրողների ցուցակում չեն կարող ընդգրկվել այն քաղաքացիները, ովքեր այդ ընտրությունների քվեարկության օրվան նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում ընդգրկված են եղել մեկ այլ համայնքի ընտրողների ցուցակում, որտեղ անցկացվել են ՏԻՄ ընտրություններ»:
Ավելի վաղ Դարանակում նոր ընտրողների հաշվառման առնչությամբ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ կուսումնասիրեն հարցը, եւ եթե իրավախախտում գտնեն, ապա մեղավորները կպատժվեն: Այսօր Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ Վարդենիսի անձնագրային բաժնում քաղաքացիների հաշվառման օրինականությունը պարզելու նպատակով նշանակված ծառայողական քննության արդյունքում որեւէ խախտում չի հայտնաբերվել: