Հայազգի հրապարակախոս, լրագրող Սեւան Նշանյանը 3 տարի 4 ամիս ազատազրկման է դատապարտվել Թուրքիայի արեւմուտքում գտնվող փոքր Շիրինջ գյուղում ապօրինի շինարարություն կատարելու համար։ Նման որոշում է կայացրել Շելջուկի շրջանային քրեական առաջին ատյանի դատարանը:
«Վերջին 2 տարիների ընթացքում իմ դեմ մոտ 17 քրեական գործ է հարուցվել, եւ այդ բոլորը անօրինական կառույցների մեղադրանքներ են: Իմ 22 տների ապամոնտաժման որոշումներ են կայացվել ու ինձ կարող են դատապարտել ավելի քան 16 տարվա ազատազրկման», - չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում պատմեց Նշանյանը:
Նրա պարզաբանումներով, անցած 27 տարիների ընթացքում Շիրինջ գյուղում, որը հին հունական բնակավայր է համարվում, կառուցապատումները օրենքով արգելվել են, բայց գործնականում գյուղի բոլոր բնակիչները, ինչպես եւ ինքը, տներ, հյուրանոցներ, խանութներ ու ռեստորաններ են կառուցել առանց օրինական թույլտվության:
«Ես կասկածում եմ, որ իմ քաղաքական ակտիվության պատճառով մի որոշակի պահից արշավ սկսվեց իմ դեմ, որի նպատակն էր ինձ վտարել գյուղից, քանդել կամ բռնագրավել այն ամենը, ինչ ես կառուցել եմ այդ գյուղում», - կարծիք հայտնեց Սեւան Նշանյանը:
Նա պատմեց, որ երկու շաբաթ առաջ Իզմիրի տեղական իշխանությունները փորձել են ապամոնտաժել իր սեփականություն հանդիսացող շինությունները, բայց վերջին պահին Անկարայի կենտրոնական կառավարությունը միջամտել է եւ ապամոնտաժման աշխատանքները դադարեցվել են։
Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարը իրավիճակը տեղում ստուգելու նպատակով անձամբ այցելել է այդ գյուղը եւ, իրավիճակը վերցնելով իր վերահսկողության տակ, փորձում է խնդրի իրավական լուծումներ գտնել։
Միաժամանակ Սեւան Նշանյանը ընդգծեց, որ Թուրքիայում կառավարությունը վերահսկողության չունի դատարանների նկատմամբ, եւ գրեթե շաբաթը մեկ` դատարանն իրեն ազատազրկելու որոշում է կայացնում:
Անդրադառնալով իր մասնագիտական գործունեությանը` հայազգի հրապարակախոսը հայտարարեց, որ նման հարձակումների պատճառով չի պատրաստվում նահանջել եւ համոզմունք հայտնեց, որ կկարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները: