Ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է գործ հարուցել մարտի 3-ին ոստիկանության հետ տեղի ունեցած բախման կապակցությամբ:
Մարտի 3-ին կառավարության շենքի մոտ բախում էր տեղի ունեցել ոստիկանության եւ բողոքի ակցիա կազմակերպած մոտ երկու տասնյակ քաղաքացիների, այդ թվում` նրանց աջակցող «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների միջեւ: Տեղի էր ունեցել քաշքշուկ, «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը իրեն վատ էր զգացել:
Այդ իրադարձությունների կապակցությամբ այսօր «Ժառանգության» պատգամավորները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու Հատուկ քննչական ծառայություն:
«Փորձելու ենք անել ամեն ինչ, որպեսզի իրավապահ մարմիններին գնա հաղորդում հանցագործության մասին, որի կատարողները բարձրաստիճան ոստիկաններ էին` Ռոբերտ Մելքոնյանը եւ փոխգնդապետ Ավետիսյանը», - չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
«Հանցագործությունը կոծկելու, եւ բուն հանցագործությունից ուշադրությունը շեղելու տարբեր եղանակներ կան, որոնցից փորձ է անում օգտվել իշխանությունը` փորձելով ներկայացնել, թե բախումը փոխադարձ է եղել, փորձելով ներկայացնել, թե պատգամավորները իրենց բարձունքում չեն եղել», - նաեւ նշեց Սաֆարյանը` զգուշացնելով. - «Իրավիճակը բավականին լուրջ է, հանցագործությունը տեսագրված է, եւ գիտեն, որ նման դեպքերի պարագայում նորմալ երկրներում ամբողջ կառավարություններ են ցրվում: Հետեւաբար վախի պատճառները հասկանալի են, եւ փորձ է արվում քարոզչական ճակատում ուղղակի մեղմել հասարակության արդարացի ցասումը այս իրադարձությունների հետ կապված»:
Միջադեպի կապակցությամբ ոստիկանության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է, որ բողոքող քաղաքացիները եւ պատգամավորները խախտել են հասարակական կարգը:
«ՀՀ կառավարության շենքի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանության վերակարգի ծառայողները հասարակական կարգը ապահովելու նպատակով, իրենց իրավասության սահմաններում, իրականացրել են համապատասխան իրավաչափ գործողություններ՝ կանխելու հավաքվածների անօրինական գործողությունները: Ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` ուղղված հասարակական պատշաճ կարգ ապահովելուն եւ ոչ պարկեշտ հասարակական վարքագիծ դրսեւորած անձանց կարգի հրավիրելուն», - նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: