Մատչելիության հղումներ

Դպրոցներում տոնական դրամահավաքն անխուսափելի է


Մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի տոնական միջոցառումների առնչությամբ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը բանավոր հանձնարարական է տվել հանրակրթության վարչությանը` նշելով, որ այս տարի եւս ձեռնարկելու են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի «դպրոցներում բացառվի ուսուցչի հեղինակությունն արատավորող որեւէ դրսեւորում»:

Չնայած հրամանին եւ հորդորներին` դպրոցներում փետրվարի կեսերից սկսվել է ավանդական դրամահավաքը. «Մաքսլիբերթի»-ն մինչեւ տոները շրջել է դպրոցներում ու պարզել, որ ոչ բոլոր ուսուցիչներն ու տնօրեններն են մարտի 8-ին բավարարվում միայն բացիկներով, բանավոր շնորհավորանքներով կամ դաշտային ծաղիկներով:

Նախարարությունում նշում են, որ դրամահավաք կազմակերպվում է կամավորական սկզբունքով:
Ծնողներն էլ պատմում են, որ ոչ մի կամավորական սկզբունք չի գործում. 1000-3000 դրամ պարզապես պարտադրում են բերել, եւ եթե ընտանիքում կան 2 կամ ավելի դպրոցահասակ երեխաներ, բավական մեծ գումար է ստացվում` չհաշված ֆոնդի, հավաքարարի եւ այլ պատրվակներով կազմակերպված դրամահավաքները:

Ուսուցիչներից շատերը հարցազրույցի ժամանակ հերքում են ծնողների ասածները, սակայն ոմանք էլ վրդովվում են, որ գոնե մարտի 8-ին իրենց աշխատանքը չեն գնահատում:

XS
SM
MD
LG