Մատչելիության հղումներ

Մեկնարկում է բրիտանական ֆիլմերի 9-րդ փառատոնը


Բրիտանական խորհուրդը արդեն 9-րդ անգամ Հայաստանում անցկացնում է բրիտանական ֆիլմերի փառատոն:

Այս տարի փառատոնը կմեկնարկի մարտի 8-ին` «Արտադրված է Դագենհեմում» ֆիլմի ցուցադրությամբ «Մոսկվա» կինոթատրոնում:

Փառատոնի շրջանակում ցուցադրվելիք բոլոր 6 ֆիլմերը նարահանվել են 2010 թվականին, իսկ կինոդիտումների մուտքը այս տարի անվճար է:

Հայաստանում Բրիտանական խորհրդի ծրագրերի պատասխանատու Նարեկ Թովմասյանի խոսքով, փառատոնը իրականում կմեկնարկի այսօր «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում` բրիտանական հինգ կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությամբ:

Հարկ է հավելել, որ այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնը կներառի նաեւ Վանաձորն ու Կապանը: Փառատոնի հյուրն է բրիտանացի հայտնի կինոգործիչ Սառա Ռոսսը, ով վարպետության դասեր կանցկացնի Երեւանում, Վանաձորում ու Կապանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG