Կառավարության հինգշաբթի օրվա նիստից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց նախարարներին հանդես գալ հրապարակային ելույթներով եւ լինել ավելի ակտիվ պետության քաղաքականությունը ներկայացնելու գործում:
«Մենք ինքներս պարտավոր ենք բացահայտել բացթողումները, թերությունները, այն խնդիրները, որոնք առկա են մեր բնագավառներում: Դա է լինելու երաշխիքը, որ մենք այդ խնդիրները կարողանալու ենք լուծել: Այսպիսի աշխատաոճը ստեղծում է, իհարկե, լուրջ անհարմարություններ մեր ընդդիմախոսների համար, քանի որ հանրությանը մեր իսկ ներկայացրած բացթողումները բացահայտելու համար անհրաժեշտ է նաեւ որոշակի ինտելեկտուալ, վերլուծական աշխատանք, եւ պարզվում է, որ մեր ընդդիմախոսներն այդ կարողությունները չունեն։ Արդյունքում նրանք կիրառում են շատ հայտնի մեթոդ` սադրանքի մեթոդը», - ասաց վարչապետը։
Փետրվարի 26-ին վարչապետը հարցազրույց էր տվել տեղական ութ հեռուստաընկերությունների: Լրագրողներից մեկի հարցին, թե ե՞րբ Հայաստանը ի վերջո կդառնա արտադրող երկիր, եւ հնարավոր կլինի արդյո՞ք ներմուծվող որոշ ապրանքների արտադրությունը կազմակերպել Հայաստանում, վարչապետը պատասխանել էր, թե գոյություն ունեն կարճաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրներ. - «Երկարաժամկետ խնդիրը հետեւյալն է` ինչպիսին է լինելու Հայաստանի Հանրապետության տնտեսությունը մոտակա 15-20-25 տարիների ընթացքում: Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը լինելու է ապրանք արտադրող երկիր: Օրինակ, Միացյալ Նահանգները ապրանք արտադրող երկիր չէ: Ապրանքի արտադրությունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Չինաստան, որովհետեւ Չինաստանում ավելի էժան է ապրանք արտադրելը, քան ԱՄՆ-ում: ԱՄՆ-ը ծառայություններ արտադրող երկիր է եւ ամբողջ աշխարհին մատակարարում է ինովացիոն ծառայություններ, որոնք հիմնված են գիտելիքահեն տնտեսության վրա եւ այդ առումով ԱՄՆ-ի տնտեսությունը աշխարհի ամենադինամիկ զարգացող տնտեսությունն է», - ասել էր վարչապետը եւ շարունակել. - «Ապագայի տնտեսությունն էլ հենց դա է: Ես կարծում եմ, որ եթե երկարաժամկետ կտրվածքով նայենք, Հայաստանի Հանրապետության դիրքավորումը այդպիսին պետք է լինի»:
Ծառայություններ արտահանելու մասին վարչապետի պնդումը քննադատվել էր ընդդիմադիրների կողմից: Նրա խոսքով` ընդդիմախոսները իրեն են վերագրում բաներ, որոնք ինքը չի ասել, եւ սկսում են պայքարել այդ երեւույթների դեմ:
«Դրա վառ օրինակներից մեկն էլ այն է, որ վերջին երեք օրերի ընթացքում սադրիչ հայտարարություններ են տարածում, թե վարչապետն ասել է, որ մեզ ազգային արտադրող պետք չէ, որ մեզ արտադրություն պետք չէ։ Անհեթեթություն, անհարգալից վերաբերմունք մեր քաղաքացիների նկատմամբ, որոնք իրենք իրենց աչքով այդ հարցազրույցը տեսել են եւ լսել են, թե ինչ է հայտարարել վարչապետը», - ասաց նա։
Ըստ Տիգրան Սարգսյանի` դա քաղաքական պայքարի ձեւ է, որի նպատակն է վարկաբեկել իշխանություններին:
«Մենք շատ հանգիստ պետք է վերաբերվենք այսպիսի գործողություններին, որոնք մշտապես հետապնդում են իշխանություններին։ Բայց մենք մեր գործը պետք է անենք։ Մենք պետք է կարողանանք առավել արդյունավետ ներկայացնել մեր քաղաքականությունը, մեր բացթողումները, մեր թերությունները եւ թե ինչ գործողություններ ենք իրականացնում դրանք վերացնելու համար։ Սա է ճիշտ ճանապարհը, որպեսզի մենք վայելենք մեր քաղաքացիների վստահությունը եւ կարողանանք մեր ծրագրերն արդյունավետ իրականացնել», - կարծում է վարչապետը։