Անցած երկու շաբաթների ընթացքում ամերիկացի մի շարք կոնգրեսականներ իրենց ելույթներում դատապարտել են 1988 թվականին Սումգայիթում եւ 1991 թվականին Բաքվում հայկական բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիան, հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը:
Մասնավորապես, ըստ Հայ դատի գրասենյակի, Կոնգրեսի արձանագրություններում տեղ են գտել Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի, Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջիմ Կոստայի, Աննա Էշուի, Ադամ Շիֆի եւ Ջեքի Սփայերի ելույթները, որոնցում դատապարտվում են Սումգայիթի եւ Բաքվի ջարդերը:
«1988 թվականի ձռմանը տեղի ունեցած եռօրյա ջարդերի արդյունքում բազմաթիվ հայեր զոհվեցին, նրանցից շատերին հրկիզեցին դաժան ծեծից եւ խոշտանգումներից հետո: Հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: Գազանաբար բռնաբարվեցին կանայք եւ աղջիկներ: Ջարդերի հետեւանքով հազարավոր էթնիկ հայեր փախստական դարձան», - ասված է, մասնավորապես, Ադամ Շիֆի ելույթում:
Ֆրենկ Փալոնը, իր հերթին, ընդգծել է. - «Սումգայիթի ջարդերը միայն մեկ օրինակ են հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ թշնամանքի երկար շղթայում: Ընդամենը երկու տարի անց Ադրբեջանից անհետացավ 450-հազարանոց հայ համայնքը»:
Հայկական արմատներ ունեցող Աննա Էշուն էլ հայտարարել է. - «Իմ ընտանիքի անդամները մազապուրծ են եղել Օսմանյան կայսրությունում գործադրված Հայոց ցեղասպանությունից, եւ տեղեկանալով 1988 թվականին հայերի ջարդերի մասին` մենք ականատես եղանք պատմության կրկնությանը»:
Այս շաբաթ ավելի վաղ ամերիկյան Կոնգրեսի շենքում Սումգայիթի ողբերգության 23-ամյա տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում է կայացել, որին մասնակցել է նաեւ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: