Մատչելիության հղումներ

Կարեն Անդրեասյանը ընտրվեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան


Հայաստանի Ազգային ժողովը այսօր ձայների 83 կողմ եւ 13 դեմ հարաբերակցությամբ Կարեն Անդրեասյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպան:

Կարեն Անդրեասյանի թեկնածությունը օմբուդսմենի պաշտոնում առաջադրել էր կոալիցիան` Հանրապետական կուսակցության առաջարկությամբ:

Անդրեասյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, Երեւանի պետհամալսարանի դոցենտ: 2008 թվականից մինչ օրս «Դիֆենս» իրավաբանական ընկերության տնօրենն է: Վերջին տարիներին իրականացրել է մի շարք հեռուստատեսային եւ հասարակական նախագծեր, վարել է «Երկրի թեմա» հաղորդաշարը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում եւ «Իրականում» հաղորդաշարը` «Արմենիա» հեռուստաընկերությունում:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG