Երեւանի եւ մարզերի տարբեր բուհերում ուսանող երիտասարդները ներկայացնում էին անվտանգության խորհրդի 15 երկրները` ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան, Հնդկաստանը եւ այլն: Նրանք ներկայացրին իրենց պետությունների պաշտոնական դիրքորոշումները, քննարկեցին դրանք, բանակցեցին մեկ ընդհանուր բանաձեւ կազմելու նպատակով:
«ՄԱԿ-ի մոդել»-ը ՄԱԿ-ի մարմինների դերախաղն է, որի ժամանակ մասնակիցները ներկայացնում են միջազգային այս կառույցի անդամ տարբեր երկրների պատվիրակներին եւ քննարկում են մարդկության առջեւ ծառացած կարեւոր հարցեր: Մոդելները մեծ ճանաչում են վայելում ՄԱԿ-ի անդամ երկրներում:
Հայաստանում «ՄԱԿ-ի մոդել»-ին յուրաքանչյուր տարի մասնակցում է ավելի քան 200 երիտասարդ, որոնցից լավագույնները մասնակցում են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային համաժողովներին: