Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր ստանալու համար Հայաստանի շուրջ 400 դպրոցների տնօրեններ մինչեւ ապրիլի սկիզբը մասնակցում են քննությունների, լրացնում թեստեր` բաղկացած 800 հարցերից, որոնք վերաբերում են կրթության ոլորտին եւ հարակից օրենսդրությանը, ստուգում են կառավարչական հմտությունները, մանկավարժական, հոգեբանական եւ ուսումնական գիտելիքները։
Տնօրենների առաջին քննությունն անցավ ընդունելության քննություններին հատուկ լարվածությամբ, արձանագրվել են անգամ հուշելու եւ արտագրելու դեպքեր:
Թեստի հարցերի 90 տոկոսին ճիշտ պատասխանած տնօրենները հնարավորություն ստացան մասնակցել բանավոր փուլին, որի ժամանակ հանձնաժողովի կազմում ընդգրկված դասախոսը, ուսուցիչը, նախարարության, կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները իրենց հարցերն ուղղեցին նրանց:
Քննական առաջին օրը հայտագրված 25 հավակնորդներից մասնակցում էին 24-ը, որից 9-ը չեն հաղթահարել թեստային փուլը: 100 տոկոս արդյունք է ցուցաբերել 2 հավակնորդ: Քննությունները կշարունակվեն մինչև ապրիլի 1-ը :