Մատչելիության հղումներ

Գյումրեցի վարորդները շարունակում են բողոքել


Երկուշաբթի օրը Գյումրիում` Շիրակի մարզպետարանի դիմաց սկսած բողոքի ցույցը վարորդները շարունակեցին` փակելով Գյումրի - Երեւան մայրուղին:

Մարզպետարանի շենքի մոտ նրանք հավաքվել էին կեսօրին` սպասելով մարզպետարանի պատասխանին:

Վարորդները, հիշեցնենք, պահանջում են վերանայել ավտոմեքենաների մաքսազերծման գները, եւ չեղյալ համարել ժամանակավոր ներմուծման համար մուտքի կամ ելքի քանակի սահմանափակումները:

Ցուցարարները հանդիպում էին պահանջում մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ: Վերջինս, սակայն, շենքից դուրս չեկավ, եւ վարորդները նախ փակեցին Գարեգին Նժդեհ փողոցը, ապա մեկ ժամ հետո` Երեւան - Գյումրի մայրուղին:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Տեր-Թովմասյանը, ով եկել էր իր բոլոր տեղակալների ուղեկցությամբ, պահանջեց անհապաղ բացել մայրուղին:

«Դուք խախտում եք հասարակական կարգը, սա հանրապետական նշանակության ճանապարհ է», - վարորդներին ասում էր Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանը:

«Մենք հավաքվել ենք, որ մեզ լսեն», - արձագանքեց ցուցարարներից մեկը:, ինչին Ենգոյանը պատասխանեց. - «Ճանապարհը պետք է բացվի` քո պես հազարը լինի»:

Մայրուղին փակ մնաց մոտ կես ժամ: Մարզի ոստիկանապետ Արամ Տեր-Թադեւոսյանը ցուցարարներին հորդորեց հավաքվել մարզպետարանի հրապարակում:

Ցուցարարների պատվիրակությունը, որ բանակցելու էր գնացել իշխանության ներկայացուցիչների հետ, բավարարված չէր դրանց արդունքներով:

«Հիմա ի՞նչ անենք, բոլորս` կանանցով, երեխաներով կանգնենք, բոլոր ճանապարհները փակե՞նք: Դա էլ կանենք, խնդիր չկա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց բանագնացներից մեկը:

Վարորդները փոխանցեցին, որ բողոքի ակցիան շարունակելու են վաղը` երթով դեպի հայ-վրացական սահմաի Բավրայի մաքսակետը:

Գյումրեցի վարորդները փակել էին մայրուղին
please wait

No media source currently available

0:00 0:02:04 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG