Եգիպտոսում բնակվող մեկ հայ ընտանիք երեկ կանոնավոր չվերթով ժամանել է Երեւան: Այս մասին ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
ԱԳՆ-ի խոսնակի փոխանցմամբ, շուրջ 4 տասնյակ հայեր Հայաստան վերադառնալու ցանկություն են հայտնել եւ ցուցակագրվել են Եգիպտոսի հայաստանյան դեսպանությունում, բայց քանի որ հայերին Եգիպտոսից տարհանելու որոշում չկա, դեսպանությունը ցանկացողներին խորհուրդ է տվել վերադառնալ սեփական միջոցներով:
«Դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հորդորել է օգտվել կանոնավոր չվերթներից: Կահիրեի օդանավակայանը արդեն սովորական ռեժիմով աշխատում է», - մասնավորապես ասաց Տիգրան Բալայանը:
Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնողների մեծ մասը, ըստ Տիգրան Բալայանի, Հայաստանի քաղաքացիներ են, կամ երկքաղաքացիներ, բայց կան նաեւ Եգիպտոսի քաղաքացիներ, որոնց օրենքը թույլ չի տալիս Հայաստանի սահմանին մուտքի արտոնագիր ստանալ: Այդուհանդերձ, արտգործնախարարության հավաստմամբ, անհրաժեշտության դեպքում այդ խնդիրը կարող է Զվարթնոց օդանավակայանում լուծվել:
Շաբաթ երեկոյան չարտերային չվերթով Եգիպտոս կմեկնի «Թեզ տուր» ճանապարհորդական գործակալության օդանավը, որով փետրվարի 6-ին Երեւան կվերադառնան Եգիպտոսի հանգստավայրերում գտնվող 164 հայ զբոսաշրջիկները:
Կահիրեի ամերիկյան համալսարանի դասախոս Անժելա Հարությունյանը, ով գրեթե ամեն օր Թահրիր հրապարակում մասնակցում է բողոքի ակցիաներին, փաստում է, որ հայ համայնքի դեմ լարվածություն չկա, որովհետեւ նախ` հայերը չեն մասնակցում քաղաքական իրադարձություններին, եւ երկրորդ` եգիպտացիները նրանց չեն համարում օտարերկրացիներ, որովհետեւ դարեր շարունակ ապրում են նրանց հետ կողք-կողքի:
Պաշտոնական տվյալներով Եգիպտոսում 8 հազարանոց հայկական համայնք կա, հայերը սոցիալապես ապահովված խավին են պատկանում եւ ապրում են արվարձաններում` Կահիրեի կենտրոնից 7-15 կիլոմետր հեռու:
Անժելա Հարությունյանի փոխանցմամբ, այդ արվարձաններից մեկը` Մաադի կոչվող թաղամասը, որտեղ մեծ է հայերի թիվը, այս օրերին գտնվում է երկրի զինված ուժերի հսկողության տակ` «քանի որ այդտեղ շատ օտարերկրացիներ կան, միջին եւ բարձր խավի ներկայացուցիչների թաղամաս է»:
«Թաղամասը ամբողջությամբ շրջապատված է տանկերով եւ ամեն օր ստուգումներ են լինում, այնպես որ, չեմ կարծում, որ հայերին առանձնակի վտանգ է սպառնում», - նշեց Հարությունյանը:
Մինչ Հայաստանի արտգործնախարարությունը չի շտապում տարհանման որոշում կայացնել եւ վստահեցնում է, որ Կահիրեի հայ համայնքին վտանգ չի սպառնում, Եգիպտոսում ընդդիմադիր ուժերը պատրաստվում են անցկացնել լայնամասշտաբ բողոքի ակցիաներ` հայտարարելով, որ այս օրը Հոսնի Մուբարաքի համար լինելու է «հրաժեշտի ուրբաթ»:
Անցած կիրակի օրվանից Եգիպտոսում տեղակայված խոշոր միջազգային ընկերությունները փակել են իրենց ձեռնարկությունները եւ երկրից էվակուացնում են աշխատակազմին:
Եգիպտոսից իրենց քաղաքացիներին տարհանելու որոշում են կայացրել մի շարք պետություններ, այդ թվում` ԱՄՆ-ը, Ճապոնիան, Ավստրալիան, Չինաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը:
Ներկա պահին, Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ եւ Հուրգադա հանգստավայրերում են գտնվում 164 ՀՀ քաղաքացիներ, եւս 65 ՀՀ քաղաքացի, որոնց մի մասը երկքաղաքացիություն ունեցող անձինք են, հաշվառվել են Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունում:
Դեսպանությունում բացվել է «թեժ գիծ», եւ մշտապես թարմացվում են տվյալները: Իրավիճակը հանգստավայրերում գնահատվում է հանդարտ, Եգիպտոսի կառավարությունը անվտանգության լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկել երկրի տուրիստական կենտրոններում: Այդուհանդերձ, Հայաստանի արտգործ նախարարությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին` առանց հույժ անհրաժեշտության չմեկնել Եգիպտոս:
ԱԳՆ-ի խոսնակի փոխանցմամբ, շուրջ 4 տասնյակ հայեր Հայաստան վերադառնալու ցանկություն են հայտնել եւ ցուցակագրվել են Եգիպտոսի հայաստանյան դեսպանությունում, բայց քանի որ հայերին Եգիպտոսից տարհանելու որոշում չկա, դեսպանությունը ցանկացողներին խորհուրդ է տվել վերադառնալ սեփական միջոցներով:
«Դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հորդորել է օգտվել կանոնավոր չվերթներից: Կահիրեի օդանավակայանը արդեն սովորական ռեժիմով աշխատում է», - մասնավորապես ասաց Տիգրան Բալայանը:
Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնողների մեծ մասը, ըստ Տիգրան Բալայանի, Հայաստանի քաղաքացիներ են, կամ երկքաղաքացիներ, բայց կան նաեւ Եգիպտոսի քաղաքացիներ, որոնց օրենքը թույլ չի տալիս Հայաստանի սահմանին մուտքի արտոնագիր ստանալ: Այդուհանդերձ, արտգործնախարարության հավաստմամբ, անհրաժեշտության դեպքում այդ խնդիրը կարող է Զվարթնոց օդանավակայանում լուծվել:
Շաբաթ երեկոյան չարտերային չվերթով Եգիպտոս կմեկնի «Թեզ տուր» ճանապարհորդական գործակալության օդանավը, որով փետրվարի 6-ին Երեւան կվերադառնան Եգիպտոսի հանգստավայրերում գտնվող 164 հայ զբոսաշրջիկները:
«Հայ համայնքի դեմ լարվածություն չկա»
Կահիրեի ամերիկյան համալսարանի դասախոս Անժելա Հարությունյանը, ով գրեթե ամեն օր Թահրիր հրապարակում մասնակցում է բողոքի ակցիաներին, փաստում է, որ հայ համայնքի դեմ լարվածություն չկա, որովհետեւ նախ` հայերը չեն մասնակցում քաղաքական իրադարձություններին, եւ երկրորդ` եգիպտացիները նրանց չեն համարում օտարերկրացիներ, որովհետեւ դարեր շարունակ ապրում են նրանց հետ կողք-կողքի:
Պաշտոնական տվյալներով Եգիպտոսում 8 հազարանոց հայկական համայնք կա, հայերը սոցիալապես ապահովված խավին են պատկանում եւ ապրում են արվարձաններում` Կահիրեի կենտրոնից 7-15 կիլոմետր հեռու:
Անժելա Հարությունյանի փոխանցմամբ, այդ արվարձաններից մեկը` Մաադի կոչվող թաղամասը, որտեղ մեծ է հայերի թիվը, այս օրերին գտնվում է երկրի զինված ուժերի հսկողության տակ` «քանի որ այդտեղ շատ օտարերկրացիներ կան, միջին եւ բարձր խավի ներկայացուցիչների թաղամաս է»:
«Թաղամասը ամբողջությամբ շրջապատված է տանկերով եւ ամեն օր ստուգումներ են լինում, այնպես որ, չեմ կարծում, որ հայերին առանձնակի վտանգ է սպառնում», - նշեց Հարությունյանը:
Օտարերկրյա քաղաքացիները լքում են Եգիպտոսը
Մինչ Հայաստանի արտգործնախարարությունը չի շտապում տարհանման որոշում կայացնել եւ վստահեցնում է, որ Կահիրեի հայ համայնքին վտանգ չի սպառնում, Եգիպտոսում ընդդիմադիր ուժերը պատրաստվում են անցկացնել լայնամասշտաբ բողոքի ակցիաներ` հայտարարելով, որ այս օրը Հոսնի Մուբարաքի համար լինելու է «հրաժեշտի ուրբաթ»:
Եգիպտոս -- Փշալարե արգելապատնեշի հետեւում կանգնած զինվորները հսկում են Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքված ընդդիմադիր բազմությանը, 04-ը փետրվարի, 2011թ.
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը նոր զանգվածային անկարգություններ է կանխատեսում: Հինգշաբթի երեկոյան եւ անցած գիշեր Կահիրեում ու Ալեքսանդրիայում շարունակվել են բախումները ընդդիմադիր ուժերի եւ Մուբարաքի կողմնակիցների միջեւ:Անցած կիրակի օրվանից Եգիպտոսում տեղակայված խոշոր միջազգային ընկերությունները փակել են իրենց ձեռնարկությունները եւ երկրից էվակուացնում են աշխատակազմին: