Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը պարզաբանում է Սահմանադրության փոփոխությամբ խորհրդարանը երկպալատանի դարձնելու` Սերժ Սարգսյանի մտադրության վերաբերյալ Սփյուռքի նախարարի հայտարարությունը:
Այսօր մի շարք լրատվամիջոցներով լուրեր տարածվեցին այն մասին, որ Կալիֆոռնիայում ամերիկահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ասել է, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է ստեղծել խորհրդարանի վերին պալատ, եւ դրա կազմում ընդգրկել նաեւ Սփյուռքի ներկայացուցիչներին՝ աշխարհասփյուռ հայությանը մասնակից դարձնելով նաև Հայաստանի պետական կառավարմանը:
«Դեռ 2010թ մայիսին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկում էր տեղի ունեցել Հայաստան – Սփյուռք կապերի ընդլայնման ուղիների մասին եւ առաջարկվել էր խորհրդի անդամներին մեկ տարի անց գաղափարներ ներկայացնել այդ առնչությամբ: Սա հնարավոր առաջարկներից մեկն է, որ բազմաթիվ ուրիշների շարքում արժանի է քննարկման», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը ուղարկված պարզաբանման մեջ ասել է ՀՀ նախագահի խոսնակը:
Արմեն Արզումանյանը նաեւ հարկ է համարել ընդգծել, որ Սահմանադրության փոփոխությունը «պատասխանատու» քայլ է ու նախատեսում է բարդ եւ երկարատեւ ընթացակարգ:
«Նման որոշում կայացնելու համար բնականաբար պետք է տեղի ունենան հանրային քննարկումներ եւ մասնագիտական մանրակրկիտ ուսումնասիրություններ», - ասել է ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը: