Շուրջ 15 տարի Հայկը մասնագիտացել է պարային հիփ-հոփ ոճում, ունի սեփական պարի խումբ եւ աշխատում է նաեւ լսողության խնդիր ունեցող երեխաների հետ: Պարային այս նախագծի հեռուստատեսային գովազդները միշտ գրավել են Հայկի ուշադրությունը, բայց երկար ժամանակ չի ցանկացել մասնակցել:
Հայկի նպատակներից եւ երազանքներից ամենանվիրականը` սեփական ընդարձակ տարածք ունենալն է, որտեղ կկարողանա ավելի մեծ թվով երեխաների հետ աշխատել: