Մատչելիության հղումներ

Շրջիկ ցուցահանդես` հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված ծրագրի շրջանակներում


«Խոսելով միմյանց հետ» շրջիկ ցուցահանդեսի կազմակերպիչները մամուլի ասուլիսի ժամանակ: 25-ը հունվարի, 2011թ.
«Խոսելով միմյանց հետ» շրջիկ ցուցահանդեսի կազմակերպիչները մամուլի ասուլիսի ժամանակ: 25-ը հունվարի, 2011թ.

Հունվարի 10-ից Հայաստանում եւ Թուրքիայում զուգահեռաբար անցկացվում է բանավոր պատմության շրջիկ ցուցահանդես «Խոսելով միմյանց հետ` անձնական հիշողություններ անցյալի մասին Հայաստանում եւ Թուրքիայում» խորագրի ներքո:

Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտը, Հայ դերասանների միությունը, «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը եւ թուրքական «Անատոլիայի մշակույթ» կազմակերպությունը հունվարի 10-ից Հայաստանում եւ Թուրքիայում անցկացնում է բանավոր պատմության շրջիկ ցուցահանդես «Խոսելով միմյանց հետ` անձնական հիշողություններ անցյալի մասին Հայաստանում եւ Թուրքիայում» խորագրի ներքո:

Զուգահեռաբար Ստամբուլում, Դիարբեքիրում եւ Անտաքիայում, ինչպես նաեւ Գյումրիում, Վանաձորում եւ Իջեւանում արդեն ներկայացված ցուցահանդեսը հունվարի 29-ին կբացվի Երեւանում` Նկարիչների միության ցուցասրահում:

Երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ցուցահանդեսի կազմակերպիչները ներկայացրեցին ինչպես ցուցահանդեսը, այնպես էլ ամբողջ ծրագիրը:

Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Նազարեթ Նազարեթյանի խոսքով` ծրագիրը նպատակ ունի «փորձել որոշակի ներդրում ունենալ հայ-թուրքական հաշտեցման գործում»:

«Եվ տեսանք, որ նախ շատ մեծ կարիք կա նման ծրագրի իրականացման», - շարունակեց նա: - «Համարյա հարյուր տարի է անցել Ցեղասպանությունից, բայդ դեռ շատ բաներ խոսացված չեն»:

«Մենք այս ծրագրի շրջանակում հետազոտություն ենք արել` հայկական կողմը եւ թուրքական կողմը: Արվել են ձայնագրություններ, արվել են տեսագրություններ, եւ ցուցահանդեսը կառուցված է այն սկզբունքով, որ այնտեղ արտացոլված են նախ պատմողները` իրենց ապրումներով, երկու կողմերից` Հայաստանից եւ Թուրքիայից, հետո առանձին աուդիո հատվածներ», - ասաց «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ Հրանուշ Խառատյանը` հատուկ նշելով, որ առավելապես ներկայացված են հայկական կողմի նյութերը:

«Ինչպեսեւ սպասելի էր երեւի, թուրքական կողմի տեսողական նյութերը զգալիորեն քիչ են, թուրքական կողմի հետազոտության արդյունքներում նրանք գերադասել են անանուն մնալ: Իսկ հայկական կողմը շատ հարուստ է նյութերով», - հավելեց ազգագրագետը:

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG