Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը առայժմ որոշակի տեղեկություններ ունի Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հունվարի 24-ի պայթյունից տուժած 4 հայերից միայն մեկի` 42-ամյա Կարեն Գալուստյանի մասին, ում վիճակը գնահատվում է միջին ծանրության:
«Կապ չի ունեցել մեր կողմից իրականացվող, կամ դեպի Հայաստան իրականացվող չվերթների հետ: Նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Դեռեւս պարզ չէ, թե ինչ հանգամանքով է նա օդանավակայանում եղել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Նելլի Չերչինյանը:
Մյուս վիրավորների մասին տվյալներն առայժմ ճշտվում են, բայց նախնական գնահատականներով, նրանք եւս չէին կարող Երեւան-Մոսկվա կամ Մոսկվա-Երեւան չվերթների հետ կապ ունենալ, որովհետեւ, Նելլի Չերչինյանի փոխանցմամբ, դեպքի պահին Երեւանից Մոսկվա մեկնող օդանավը օդում է եղել եւ «Դոմոդեդովո» օդակայանում այն վայրէջք է կատարել պայթյունից շուրջ երեք ժամ անց:
«Որեւէ փոփոխություն չվերթների առումով` կապված «Դոմոդեդովո» օդանավակայանի հետ, տեղի չի ունեցել ո՛չ այսօրվա չվացուցակում, ո՛չ երեկվա: Քանի որ պայթյունը տեղի է ունեցել ժամանման սրահի հարակից ռեստորանին կից, օդանավակայանի տարածքում, օդանավակայանը սպասարկող նավիգացիոն բաժնում պայթյունավտանգ վիճակ չի եղել: Բնականաբար` օդանավակայանը շարունակել է աշխատել բնականոն հունով», - ասաց քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակը:
Ե՛վ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը, ե՛ւ Երեւան-Մոսկվա չվերթներ իրականացնող «Արմավիա» ընկերությունը հավաստիացնում են, որ Մոսկվա մեկնող ուղեւորների շրջանում խուճապ չկա:
«Կարծում եմ` բնակչությունն էլ հետեւում է լրահոսին եւ տեսնում է, որ թռիչքները իրականացվում են նորմալ հունով: Այդպիսի թռիչք չի եղել, որ հետաձգվի, որը, ըստ այդմ, խուճապ առաջացներ», - ասաց Նելլի Չերչինյանը: