Երկուշաբթի օրը լրագրողների հետ կայացած հանդիպմանը Արամ Սիմոնյանը թվարկեց համալսարանի հիմնախնդիրները:
«Երիտասարդներին վստահել դասախոսական եւ գիտական աշխատանք` այստեղ չպետք է վախենալ դա անել: Երկրորդը կրեդիտային համակարգի կատարելագործումն է, երրորդը` գիտահետազոտական աշխատանքների կիրառական ոլորտում զարգացումը, որովհետեւ ցավոք սրտի, մեր գիտահետազոտական աշխատանքների արդյունքները այսօր շուկա քիչ են հանվում ոչ միայն այն պատճառով, որ դրանք ակտուալ չեն, այլեւ որոշակի բյուրոկրատական խոչընդոտների են հանդիպում եւ նաեւ մարկետինգի եւ մենեջմենթի փորձի պակասն է պատճառը: Մեր բոլոր բուհերը կարիք ունեք մարկետինգի եւ մենեջմենթի շատ լավ մասնագետներին», - ասաց ԵՊՀ-ի ռեկտորը:
Անդրադառնալով բուհական կոռուպցիային` Սիմոնյանն ասաց, որ Երեւանի պետական համալսարանում ստեղծվել է Հակակոռուպցիոն մշտական հանձնաժողով, որի կազմում նաեւ ուսանողներ կան: Ըստ նրա, կոռուպցիայի դեմ պայքարին մեծապես կարող է նպաստել քննական բաց գործընթացը:
«Քննություններից գաղտնիք սարքելուց հնության հոտ է գալիս, քննությունը պետք է լինի բաց: Այսօր մենք ունենք նման բազմաթիվ օրինակներ մեր շատ ֆակուլտետներում, բայց, ցավոք սրտի, ունենք նաեւ հակառակ օրինակները», - ասաց նա:
Հակակոռուպցիոն գործընթացին նպաստում է նաեւ կրեդիտային համակարգը, որովհետեւ, ռեկտորի խոսքով, արդեն մինչեւ քննությունները, ողջ կիսամյակի ընթացքում ուսանողներից շատերը ձեռք են բերում իրենց համար բավարար գնահատականը:
«Ուսանողությունը պետք է ընկալի եւ հասկանա, որ ոչ միայն օբյեկտ է այդ հարցում, այլ նաեւ սուբյեկտ: Այսինքն ինքը պետք է ակտիվ լինի այդ պայքարում: Մեր ուսանողական կազմակերպությունները բավականին ակտիվ են, եւ մենք նրանց հետ համագործակցում ենք, վկան` հենց այդ Հակակոռուպցիոն հանձնաժողովի գործունեությունը», - ընդգծեց Սիմոնյանը:
Նա նաեւ ասաց, որ համալսարանը ձգտում է բարձրացնել դասախոսների աշխատավարձերը: Օրինակ, պրոֆեսորները ներկայումս ստանում են մինչեւ 180 հազար դրամ աշխատավարձ, բայց նրանից շատերը վճարվում են նաեւ գիտահետազոտական աշխատանքների համար:
«Իհարկե, աշխատավարձը շարունակում է մնալ ոչ բարձր, եւ ես կարծում եմ, որ առաջիկայում ԵՊՀ-ի կարեւորագույն խնդիրներից մեկը աշխատավարձի բարձրացման վերաբերյալ կոնկրետ քայլեր անելն է», - ասաց ԵՊՀ ռեկտորը: