«Ազատություն» ռադիոկայանի այցելության ժամանակ Չարենցավանում նախընտրական մթնոլորտ չէր զգացվում: Քաղաքապետի՝ այս կիրակի, հունվարի 23-ին կայանալիք ընտրությունների մասին հիշեցնող հատուկենտ պաստառներ կային, եւ դրանց հիմնական մասը գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հակոբ Շահգալդյանին էին գովազդում:
Հակոբ Շահգալդյանը Կոտայքի մարզպետ, հանրապետական Կովալենկո Շահգալդյանի որդին է: Նա անկուսակցական է:
Գործող քաղաքապետի մրցակիցը անկուսակցական Մուշեղ Նիկողոսյանն է, ով Չարենցավանի գրավատներից մեկի տնօրենն է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մուշեղ Նիկողոսյանն ասաց, թե քաղաքապետի թիմը հորդորել է իրեն հանել թեկնածությունը, որպեսզի Շահգալդյանը մրցակից չունենա ընտրություններում, սակայն ինքը չի համաձայնել:
«Փորձեցին, որ ես իմ թեկնածությունը հանեմ` չկարողացան», - ասաց Նիկողոսյանը, սակայն չմանրամասնեց, թե ինչպես են փորձել:
Խոսելով մրցակցային անհավասար պայմանների մասին` քաղաքապետի թեկնածուն ասաց, որ կիրառում են բոլոր մեթոդները, որպեսզի ինքը ստվերում մնա:
«Որ խանութի ապակուն ուզում եմ իմ պաստառը կպցնեմ, թույլ չեն տալիս, որ խանութում ուզում եմ իմ բուկլետներից դնեմ, վախենում են: Ինձ ասում են` քեզ շատ ենք հարգում, սիրում, բայց մեզ կճնշեն, հարկայինը մյուսը, մյուսը…», - ասաց Մուշեղ Նիկողոսյանը:
Թեկնածուի խոսքով` ինքը հնարավորություն չունի նաեւ տեղական հեռուստալիքով նախընտրական գովազդ հեռարձակելու:
«Չարենցավանի հեռուստալիքը իրենց [Շահգալդյանների] սեփականությունն է, ժամը 6-12-ը իրա ելույթներն է, իրեն են ցույց տալիս, գովաբանություններ, ծափահարություններ, ես չունեմ այդ հնարավորությունը, որ հեռուստալիքով եթեր ունենամ: Զանգել եմ, ասել են րոպեն 10 հազար դրամ»:
Մուշեղ Նիկողոսյանի հավաստմամբ` իրեն որեւէ կուսակցություն չի սատարում, բայց գնալու է մինչեւ վերջ:
«Վախի մթնոլորտ է, ժողովուրդը վախեցած է, որ վաղը, մյուս օրը իրենք մի հարցով կմտնեն քաղաքապետարան, իրենց հարցերը չեն լուծի, իրենց կհալածեն, իրենց բարեկամներին, որ այսօր մի տեղ աշխատում են, կհալածեն, գործից կհանեն: Չարենցավանում ֆեոդալիզմ է, այստեղ բոլորը վախեցած են մարզպետից, իր որդուց ու հիմնարկների ղեկավարներից», - ասաց Նիկողոսյանը:
Մինչդեռ գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հակոբ Շահգալդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց իր մրցակցի պնդումները, ասելով, որ քաղաքում վիճակը նորմալ է: Վախի մթնորոլտի մասին պնդումներին Շահգալդյանն այսպես արձագանքեց. - «Շատ բան կարող են ասել, կոնկրետ օրինակնե՞ր կան, եթե կոնկրետ օրինակներ կան, թող ներկայացնեն, ասեմ, այ, այդ օրինակը կա, ես խոսք եմ տալիս, իմ թեկնածությունը հենց նույն օրը հանեմ»:
Մուշեղ Նիկողոսյանի այն հայտարարություններին, թե քաղաքապետի թիմը հորդորել է իրեն ինքնաբացարկ հայտնել, Հակոբ Շահգալդյանը պատասխանեց. - «Իսկ մյուս թեկնածուն չի՞ ասում, թե ինչ ձեւով եմ ստիպել... Ամսի 24-ը ցույց կտա` իմաստ կա՞ր էդ մարդուն ասել, որ թեկնածությունը հանի, կամ իմաստը ո՞րն է: Ես իմ քարոզարշավն անցկացրել եմ առանց որեւէ մեկին փնովելու եւ ցանկություն չունեմ մյուս թեկնածուի մասին որեւէ բան ասել»:
Գործող քաղաքապետը նաեւ «մաքուր ընտրություններ» երաշխավորեց, ընտրակաշառքը բացառեց: Նա հավաստում էր, որ ինքը կեղծիքների կարիք չունի:
«Աստված վկա, ես այդպիսի բան չեմ անի: Էն մարդն է փող բաժանում, որ ակնկալիք ունի, որ դրանից հետո պետք է փող աշխատի, ես ունեմ իմ անձնական բիզնեսը, ինձ աղքատների կոպեկները պետք չեն», - ասաց Շահգալդյանը:
Հավելենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան, Ոստիկանությունը պաշտոնապես հերքեց մամուլում շրջանառվող այն լուրերը, թե օրերս Չարենցավանում ծեծի է ենթարկվել տաքսու տարեց մի վարորդ, ով գործող քաղաքապետին ընտրելու մտադրություն չի հայտնել: Իսկ քաղաքապետի երկու թեկնածուներն էլ փոխանցեցին, որ քաղաքում վիճաբանության ինչ-որ միջադեպի մասին լսել են, բայց դա որեւէ կապ չի ունեցել առաջիկա ընտրությունների հետ: