Մատչելիության հղումներ

Համերգաշար` նվիրված Բախի ծննդյան 325-րդ տարեդարձին


Յոհան Սեբաստիան Բախը երիտասարդ տարիքում
Յոհան Սեբաստիան Բախը երիտասարդ տարիքում

Երեւանում ուրբաթ օրը կսկսվի Բախի ծննդյան 325-րդ տարեդարձին նվիրված համերգաշար:

Գերմանացի երգահանի ծննդյան 325-րդ ամյակի կապակցությամբ 2011 թվականին աշխարհի հեղինակավոր համերգասրահներում համերգներ ու փառատոններ կկազմակերպվեն, որտեղ կհնչեն նրա ստեղծագործությունները:

Երեւանում այս ուրբաթ` հունվարի 21-ին Կամերային երաժշտության տանը կսկսվի Բախի ստեղծագործություններից բաղկացած եռօրյա համերգաշար, որը կազմակերպել են Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, «Արամ Խաչատրյան» տրիոն եւ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը:

Համերգաշարին «Արամ Խաչատրյան» տրիոից բացի կմասնակցեն «Նաիրի» լարային քառյակը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը եւ մի շարք մենակատարներ:

Համերգաշարի կազմակերպիչներից եւ ամիջական մասնակիցներից մեկը` դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանն է, որի ջանքերով էլ տարիներ առաջ ստեղծվել է «Արամ Խաչատրյան» տրիոն:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում Գրիգորյանն ասաց, որ այս համերգաշարին դեռ անցյալ տարվանից են նախապատրաստվել, քանի որ այն շատ պատասխանատու համերգաշար է:

Գրիգորյանի խոսքով` Բախի ստեղծագործությունները ընտրվել են այն սկզբունքով, որ հնարավորինս շատ երաժիշտներ ընդգրկվեն համերգաշարի մեջ:

«Սիրով հրավիրում ենք բոլոր երաժշտասերներին անցկացնել այս շաբաթվա ավարտը Կամերային երաժշտության տանը, Բախի եւ մեզ հետ միասին», - ասում է Գրիգորյանը` հավելելով, որ մուտքն ազատ է:

please wait

No media source currently available

0:00 0:04:51 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG