Լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը Ջազային եւ էստրադային արվեստի պետական քոլեջի դասախոսական կազմի ներկայացուցիչները` տնօրեն Ակսել Բակունցի գլխավորությամբ, վրդովված պատմում էին, թե ինչպես է իրենց Մշակույթի նախարարը անցած տարվա օգոստոսի 8-ին հավաստիացրել, թե միավորում չի լինելու` այն դեպքում, երբ կառավարության որոշումն ընդունվել էր դեռ օգոստոսի 5-ին:
Քոլեջի դասախոսները, սակայն, որոշման մասին իմացել են մի քանի ամիս անց միայն` կառավարության պաշտոնական կայքէջից: Դրանից հետո փորձել են կրկին հանդիպել նախարար Հասմիկ Պողոսյանին ու պարզաբանումներ ստանալ, սակայն դա նրանց չի հաջողվել:
Քոլեջի դասախոսները հայտարարեցին, որ չեն հաշտվելու եւ պայքարելու են մինչեւ վերջ, կդիմեն անգամ Եվրադատարան:
«Ջազային եւ էստրադային արվեստի պետական քոլեջի անունը բրենդ է Հայաստանի Հանրապետության համար», - ասաց կոմպոզիտոր, քոլեջի դասախոս Ստեփան Բաբաթորոսյանը` շարունակելով. - «Ստեղծվել է դպրոց, ավանդույթներ… Չի կարելի գրչի մի հարվածով այդ ամեն ինչը ոչնչացնել»:
«Չի կարելի այդպես անտեսել մի հաստատություն, որ հայ երաժշտասերին նվիրել է այդքան անուններ», - գործընկերոջ խոսքը շարունակեց երգիչ Ռուբեն Մաթեւոսյանը, ով երկար տարիներ դասավանդել է քոլեջում: - «Համաձայն եմ, որ կարող է երկու-երեք հաստատություններ միանան` բայց եթե նրանք պրոֆիլային լինեն»:
Քոլեջը, որ նախկինում գործել է Երիտասարդության պալատում, այժմ տեղակայված է Նադեժդա Սարգսյանի ղեկավարած Մշակույթի քոլեջի շենքում (նախկին կինոտեխնիկումի շենքը):
«Քոլեջների միավորման հարցը ծագեց, երբ մենք տեղափոխվեցինք այստեղ: Ստացվեց, որ մեր քոլեջը եւ Մշակույթի քոլեջը մեկ շենքում են: Եվ [Մշակույթի] քոլեջի տնօրենը որոշեց, որ ինքը կարող է լինել տնօրեն», - ասաց Ջազային քոլեջի տնօրեն Ակսել Բակունցը:
Հարցին, թե դիմել են Նադեժդա Սարգսյանին, Բակունցը արձագանքեց. - «Չենք կարող դիմել: Դա հնարավոր բան չէ, որովհետեւ այդտեղից է գալիս»:
Վերջում Ակսել Բակունցը համոզմունք հայտնեց, որ եթե կա միավորման խնդիր, ապա Մշակույթի քոլեջը պետք է միավորվեր իրենց հետ, եւ ոչ թե հակառակը: