Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախաձեռնությամբ անցկացված մրցույթի արդյունքների հրապարակումն ու գալա համերգը անցյալ տարի հետաձգվել էր` Միացյալ Նահանգներում Ջիվան Գասպարյանի հյուրախաղերի կապակցությամբ:
Լրագրողների հետ հանդիմանը այսօր մրցույթի կազմակերպիչները տեղեկացրին, որ գալա համերգը տեղի կունենա հունվարի վերջին:
Մրցույթի կազմկոմիտեի նախագահ, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը հրապարակեց մրցույթի հաղթողների անունները. առաջին մրցանակը, ոսկե մեդալն ու 500 հազար դրամ պարգեւը նվաճել է Ջիվան Գասպարյանի թոռը` Ջիվան Գասպարյանը:
Մյուս մրցանակները բաշխվել են մրցույթի 36 մասնակիցներից ավելի քան 10 դուդուկահարների միջեւ` համապատասխան դրամական պարգեւներով:
Խոսելով մրցույթի անցկացման նպատակների մասին` Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը ասաց. - «Ի հայտ բերել երիտասարդ դուդուկահարներին եւ աջակցել նրանց հետագա կատարելագործմանը»:
«Ես ուրախացա, որ այսօր շատ դուդուկահարներ կան Հայաստանում», - ասաց ավագ Ջիվան Գասպարյանը` հավելելով, որ իր նպատակներից է նաեւ դուդուկի ուսուցման իր սեփական դպրոցը բացել Երեւանում:
Մաեստրոն անդրադարձավ նաեւ այսօրվա մեր հեռուստաեթերին` վրդովվելով. - «Խայտառակ մի բան… Կարելի՞ է մի ամիս անընդհատ օրը 2 ժամ մեկին ցույց տալ»:
Խոսելով առհասարակ արվեստի ոլորտում տիրող այսօրվա իրավիճակից` անվանի դուդուկահարը ասաց. - «Ահավոր անճաշակ կլիպներ են սարքում… Թող սրանով չմտածեն, թե ես վիրավորում եմ իրենց: Ընդհակառակը: Չի կարելի. արվեստի որակը ընկնում է: Թող այդ որակը մնա այն մարդկանց, ովքեր իրոք արժանի են»: