Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) այս տարի մի փոքր ավելի ակտիվ է լինելու, քանի որ տարին նախընտրական է: Իշխող կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը այդ մասին հայտարարեց շաբաթ օրը կայացած ասուլիսի ժամանակ:
«Բնականաբար, ապագա ընտրություններում մենք ակնկալում ենք նաեւ հասարակության աջակցությունը հանրապետականներին, քանի որ Հանրապետականը 120 հազարից ավելի անդամ ունի, իսկ դա նշանակում է, որ մենք համակիրներով եւ այդ կուսակցականների հարազատներով հասարակության գերակշռող մասն ենք կազմում եւ, բնականաբար, ակնկալում ենք նաեւ ապագայում, որ մենք կլինենք առաջին տեղում, ձայներ մեզ ավելի կտան, քան մյուս քաղաքական ուժերին», - ասաց Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է առաջիկայում նոր քաղաքական ուժերի ի հայտ գալուն` ՀՀԿ-ի փոխնախագահը նշեց. - «Քաղաքական ուժերը կարող են հայտնվել` հիմա, գիտեք, մեր պայմաններում շատ հեշտ է հայտարարել, գնալ գրանցվել եւ ներկայանալ, բայց արդյո՞ք կարող են ազդել քաղաքական դաշտի վրա եւ ընդհանրապես հասարակությունից ձայներ ստանալ` դա արդեն երկրորդ խնդիրն է»:
«Ասենք, Ժողովրդական կուսակցությունը միտինգ արեց մի անգամ արդեն, պատրաստվում է երկրորդ անգամ, ընդդիմադիր դաշտում կարծես թե ինքը ուզում է տեղավորվել: Բայց դա դեռ վերջնական չի, հնարավոր է, որ բողոքների մեծ մասը այդ [ԱԼՄ] հեռուստաընկերության փակման կապակցությամբ էր, եւ չենք կարող ասել, որ ամռանը ինչ հայտեր կներկայացնի Ժողովրդական կուսակցությունը», - հավելեց Զոհրաբյանը:
Հանրապետականի ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) միջեւ տարաձայնությունների եւ կոալիցիայից «Բարգավաճ Հայաստան»-ի դուրս գալու մասին խոսակցությունների վերաբերյալ ՀՀԿ-ի փոխնախագահը ասաց. - «Այս տարածված լուրերը այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Մենք հարգում ենք մեր կոալիցիոն գործընկերոջ իրավունքը, բայց նաեւ, բնականաբար, մեր մտքում մեր համար կարծիք ենք կազմում»:
Հարցին, թե, այնուամենայնիվ, կա՞ որոշակի տարաձայնություն, Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. - «Իրենց ապագա համագումարում` փետրվարի 12-ին տեղի ունեցող համագումարում ծրագրային փոփոխությունների մի քանի կետեր արդեն իրենք հայտ ներկայացրեցին, որտեղ այդ փոփոխությունը հենց ԲՀԿ-ի համագործակցությունն է եվրոպական կառույցների, ավելի շուտ` Արեւելյան գործընկերության այս համակարգում, սա էր փոփոխությունը, եւ համագործակցությունը ԱՊՀ-ի հետ: Այսինքն, իրենք ուղղումներ են մտցնում, նախօրոք էլ հայտարարում են: Բնականաբար, ավելի շուտ դա ծրագրային էլ չի, այլ ընթացակարգային է, բայց իրենք ծրագրում մտցնում են դա կուսակցության: Այսինքն, արդեն ասում են, որ «մենք ձեզնից ինչ-որ չափով տարբերվում ենք»` մեր ծրագրում նման փոփոխություններ չեն եղել»:
Հանրապետականը պետականամետ կուսակցություն է, ասում է Զոհրաբյանը. - «Լինենք մենք իշխանության մեջ, թե լինենք ընդդիմություն` դա այդպես է լինելու»:
«Քանի որ մենք տարբեր կուսակցություններ ենք «Բարգավաճ Հայաստան»-ի հետ, բնականաբար` նույն տիպի ծրագրեր չենք էլ կարող ունենալ եւ պահվածքն էլ չենք կարող ունենալ: Զուտ կոալիցիայում կոալիցիայի անդամ ենք, եւ, բնականաբար, այդ տարաձայնությունները, որ այդպես շահարկվում են շատ թե քիչ, ինքնին կան», - հայտարարեց Հանրապետականի փոխնախագահը:
Թեեւ Հայաստանի եւ Հանրապետականի նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակցության փոխնախագահին կադրային նոր փոփոխությունների մասով ոչինչ չի ասել, համենայնդեպս` այդպես ներկայացրեց Զոհրաբյանը, այդուհանդերձ, ՀՀԿ-ի փոխնախագահը կարծում է, որ փոփոխությունները շարունակվելու են: