«Համենայնդեպս այդպես որոշել է կոլեկտիվը: Ես ոչ մեկին դատի չեմ տալու: Ես մեղադրելու եմ եւ պայքարելու եմ մինչեւ վերջ: Դա ավելի արդյունավետ է, քան դատի տալը, մանրանալը, ժամանակ ձգելը», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը փոխանցեց «ԱԼՄ հոլդինգ»-ի սեփականատեր, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը` այդուհանդերձ հավելելով. - «Ես եմ իրենց դա խորհուրդ տվել... Ես իմ մասին եմ ասում` որպես անհատի»:
Հեռուստաընկերության ներկայացուցիչ, Ժողովրդական կուսակցության մամուլի քարտուղար Էմանուել Մարգարյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե երբ են հայցադիմումը ներկայացնելու դատարան, պատասխանեց. - «Կոլեկտիվը քանի որ 84 հոգիանոց կոլեկտիվ է, բոլորը մնալու են առանց աշխատանքի… Ես պատրաստվում եմ այդ մասին մամլո հաղորդագրություններ ուղարկել զանգվածային լրատվամիջոցներին»:
«Կոլեկտիվին սպասվում է, որ գործազրկություն է լինելու իրենց համար: Ես թողնելու եմ 10 հոգի աշխատող` ամսագիր, կայք եւ «Դուպլեքս» ակումբ… Բայց 84 ընտանիք մնա առանց աշխատանքի, առանց եկամուտի, դա շատ չար, կամայական որոշում է», - ասաց Տիգրան Կարապետյանը` շարունակելով. - «Մենք քաղաքական բոլոր հնարավորությունները օգտագործելու ենք… Համագործակցելով այլ լրատվամիջոցների հետ` «Ա1+»-ի, ԳԱԼԱ-ի, բոլորի հետ` փորձելու ենք ստեղծել այնպիսի դաշտ, որ կարողանանք իրազեկել բնակչությանը մեր հետագա քայլերի մասին»:
Տիգրան Կարապետյանի գլխավորած ժողովրդական կուսակցությունը, հիշեցնենք, հունվարի 7-ին մայրաքաղաքում հանրահավաք անցկացրեց` բողոքելով ընդդեմ անարդարության, ԱԼՄ հեռուստաընկերության եթերազրկման:
Կուսակցության` այսօր տարածած հաղորդագրության համաձայն, առաջիկա օրերին հանրահավաքներ են անցկացվելու մարզերում. հունվարի 15-ին` Վանաձորում, հունվարի 16-ին` Հրազդանում` հունվարի 17-ին` Գյումրիում:
Անցած տարվա դեկտեմբերի 16-ին ՀՌԱՀ-ի որոշմամբ ԱԼՄ հեռուստաընկերությունը պարտվեց նույն հեռարձակման հաճախականության համար հայտ ներկայացրած «Երեւան» հեռուստաընկերությանը, եւ եթերազրկվելու է հունվարի 20-ից: