Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի կարծիքով, 2010 թվականը առաջին հետճգնաժամային տարին էր, եւ պետության կողմից իրականացված լուրջ միջոցառումների արդյունքում տնտեսության մեջ դրական միտումներ եղան. տնտեսության աճը գրեթե երկու անգամ գերազանցեց բյուջեով նախատեսված ցուցանիշը, թեեւ նույնքան էլ բարձր էր գնաճը:
Ըստ նրա, Հայաստանում գները մեծամասամբ ոչ էլաստիկ են, քանի որ գոյություն ունի կոռուպցիա, եւ այս տարի ամեն ինչ պետք է արվի, որ գնաճը չգերազանցի 4.5 տոկոսի սահմանը:
«Տնտեսության բագավառում մրցակցությունը շատ հեռու է կատարյալ լինելուց: Մենք ունենք բավական խոշոր չափերի կոռուպցիա: Այս բնագավառում այս տարում եւ ապագայում աշխատանքները բավականին լուրջ եւ հետեւողական են տարվելու, որը մի կողմից կբարելավի մեր տնտեսվարողների գործունեության պայմանները, եւ մյուս կողմից` կստեղծի պայմաններ, որպեսզի գները լինեն ավելի էլաստիկ», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գագիկ Մինասյանը:
Այս տարի կրկին բարձրանալու է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը:
«Մեր երկրում մի օր գազի գինը պետք է լինի շուկայական: Հայաստանը եւ Ռուսաստանը կողմերը բանակցություններ վարում են, որպեսզի մեր հասարակությունը չտուժի գազի գնի թանկացումից, սակայն այս տարվա պետբյուջեով նոր գնաճային ճնշումները մեղմող քայլեր` աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացում, կառավարությունը առայժմ չի նախատեսում», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` հայտարարեց Գագիկ Մինասյանը` պարզաբանելով. - «Քանի դեռ մենք չգիտենք, թե ինչպիսին է լինելու գազի գնի թանկացման չափը, կամ լինելու է, թե չէ, հարցը դեռեւս շուտ է տալը: Ես կարծում եմ, որ միշտ հնարավորություն կա քննարկելու իրավիճակը»:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, որտեղ գրանցված զգալի անկումը անցած տարի երկրի տնտեսական աճի դանդաղեցման հիմնական պատճառն էր, Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահը կարծիք հայտնեց, թե այս տարի կհաջողվի ապահովել շուրջ 10-ը տոկոսի աճ, ինչը հնարավոր կլինի մշակվող հողատարածքների առավել արդյունավետ օգտագործման` ֆերմերային տնտեսությունների խոշորացման կամ կոոպերացիայի միջոցով:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի խոսքով, 2011 թվականը Հայաստանի համար լինելու է շատ ծանր տարի, եւ տնտեսական աճի կայունացման եւ գնաճի մեղմման վերաբերյալ կառավարության կանխատեսումները, ցավոք, իրականություն չեն կարող դառնալ:
Իրականում ճգնաժամից դուրս գալու քայլեր չեն արվում, դա է վկայում եւ բյուջեի ուղերձը եւ հենց այսօր գործադիրի կողմից քննարկված կառավարության գործունեության ծրագիրը 2011 թվականի համար, ասում է Խաչատրյանը:
«Երբ որ ամեն ինչին ծանոթանում եք, հասկանում եք, որ կառավարությունը չի տիրապետում իրավիճակին, որովհետեւ ծրագրում (կառավարության 2011 թվականի գործունեության ծրագրում) կոնկրետություն չկա: Այնտեղ խնդիրը չի ձեւակերպված` ընդհանրապես ինչ պետք է անել, եւ այդ խնդիրը չի ձեւակերպված արդեն տարիներ շարունակ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Վահագն Խաչատրյանը` հավելելով. - «Հիմա խոսում են, որ երկու անգամ ավելին են ապահովել աճը, քան նախատեսված էր 2010 թվականի բյուջեով: Գնաճի հաշվին տնտեսական աճ եք ցույց տվել… չեմ կարծում, որ շատ մեծ խելք պետք է ունենալ, որ դրանով հպարտանաս»:
Որքան էլ իշխանությունը փորձի ներկայանալի դառնալ եւ խոսի տնտեսական հաջողությունների, բացվող գործարանների մասին, ասում է Վահագն Խաչատրյանը, իրականում Հայաստանի տնտեսությունը ետնահանջ է ապրում, ինչը տնտեսական ու քաղաքական այս համակարգի պահպանման դեպքում առավել ցայտուն կդառնա 2012-14 թթ-ին, երբ Հայաստանը ստիպված կլինի հարյուր միլիոնավոր դոլարներ վճարել արտաքին պարտքը սպասարկելու համար: Ըստ նրա, սա շատ լավ գիտակցում են դոնոր կազմակերպությունները` Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը, որոնք ավելի շուտ քաղաքական պատվեր են կատարում, քան տնտեսական եզրակացություններ անում, եւ պարզապես սպասարկում են իշխանությանը: