Ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ անհայտ անձանց կողմից ապօրինի մուտք գործելու փաստի առիթով հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 177 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (գողություն):
«Լուրջ օպերատիվ խումբ է ստեղծվել, ամենալավ օպերատիվ աշխատողներն են ներգրավված, ընդհուպ՝ ղեկավար է նշանակվել քրեական հետախուզության բաժանմունքի պետը: Նաեւ մեր ոստիկանության պատվի խնդիրն է, որ այս հանցագործությունը բացահայտենք ու ցույց տանք, որ սա շարքային գործ է», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Երեւանի ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հավաստմամբ, դեպքը տեղի է ունեցել հունվարի 10-ի գիշերը: Անհայտ անձինք երկրորդ հարկում գտնվող գրասենյակ են մտել պատշգամբից, տակնուվրա են արել պահարանները, դարակները, պատռել են ծրարներն ու բացել Զեյնալյանի փաստաթղթերը:
«Կիրակի օրը ժամը հինգին ես փակել եմ գրասենյակը: Ամեն ինչ նորմալ էր: Հաջորդ օրը առավոտյան ժամը 10-ին գրասենյակ եմ եկել, բացել եմ ու բացահայտել ինչ-որ կար», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց նա:
Զեյնալյանն անմիջապես դիմել է ոստիկանություն. - «Ոչինչ ձեռք չէի տվել: Եկան` լուսանկարեցին, արձանագրեցին: Մատնահետքերը փորձեցին վերցնել` որեւէ մատնահետք այս անգամ չհայտնաբերվեց, նույնիսկ իմ մատնահետքերը չկար: Այսինքն` աշխատել են ձեռնոցներով, կամ մաքրել են մատնահետքերը»:
Իրավապաշտպանի պնդմամբ սա վերջին 1 ամսվա ընթացքում «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ անհայտ անձանց ներխուժման երկրորդ դեպքն էր` նախորդ դեպքը դեկտեմբերի կեսերին է եղել, որի մասին նա պատմեց հետեւյալը. - «Դեկտեմբերի 13-ին բացահայտեցի` Վաշինգտոնից վերադառնալուց հետո եկա գրասենյակը բացեցի, տեսա որ, տարել էին մոնիտորը, ստեղնաշարը, դարձյալ փաստաթղթերիս մեջ փորփրել էին, դարակներս էին կոտրտել, բացել: Գումար կար` չէին վերցրել»:
Կողոպուտի նախորդ այս դեպքի կապակցությամբ քրեական գործ էր հարուցված, սակայն հայտնաբերված անձանց մասին տեղեկություն չկա:
Ե՛վ Արտակ Զեյնալյանը, ե՛ւ մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ համոզված են, որ սրանք շարքային գողություն կամ գողության փորձեր չեն, այլ ոտնձգություն են Զեյնալյանի մասնագիտական գործունեության նկատմամբ:
Հիշեցնենք Արտակ Զեյնալյանը վերջերս մասնակցում էր ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատավարությանը: Ամիսներ առաջ էլ՝ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների արդյունքում զոհվածների իրավահաջորդների ներկայացուցիչն էր դատարանում:
«Սակայն այս ամենը որեւէ կերպ ինձ հետ չի պահի իմ գործունեությունից», - վստահեցնում է ընդդիմադիր իրավապաշտպանը:
Կենտրոնականի ոստիկանապետը, մինչդեռ, կատարվածը որակում է «շարքային հանցագործություն»:
«Հանցագործության սովորական դեպք է, պետք չէ քաղաքականացնել: Պարզապես տհաճ դեպք է ու ավելի պարտավորեցնող», - կարծում է Աշոտ Կարապետյանը:
Դեպքի առիթով երկուշաբթի օրը հայտարարություն են տարածել Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
«Հայտարարում ենք, որ վերոհիշյալ հարձակումները իշխանության պատվերն է, որն ուղղված է միմիայն Արտակ Զեյնալյանի իրավապաշտպան գործունեության դեմ», - մասնավորապես ասված է հայտարարության մեջ: