Մատչելիության հղումներ

Չմեռ պապերն ու Ձյունանուշները դժգոհ են քաղաքապետարանից


Ձմեռ պապն ու Ձյունանուշը Հանրապետության հրապարակում
Ձմեռ պապն ու Ձյունանուշը Հանրապետության հրապարակում
Հունվարի 6-ից Հանրապետության հրապարակում աշխատող Ձմեռ պապերն ու Ձյունանուշները դժգոհ են Երեւանի քաղաքապետարանից այն պատճառով, որ Ամանորի առաջին օրերին իրենց արգելել էին հայտնվել հրապարակում:

Վերջիններս բողքում են նաեւ այս տարվա հաճախորդների քանակից` դա պայմանավորելով ցուրտ եղանակով եւ ֆինանսների բացակայությամբ:

Երեւանցի ծնողներն էլ իրենց հերթին դժգոհ են Ձմեռ պապերի, Ձյունանուշների, մանկական գնացքների եւ կառքերի թանկ ու անվերահսկելի գներից:

Երկուշաբթի օրը Հանրապետության հրապարակ էր այցելել Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Էլեոնորա Թումանյանը, ում դիտողությունից հետո մի շարք կառքեր լքեցին տարածքը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Էլեոնորա Թումանյանը ասաց, թե Երեւանի քաղաքապետարանը Հանրապետության, Ազատության հրապարակներում եւ Կարապի լճի տարածքում գործող սահադաշտում տոնական միջոցառումներ է անցկացրել դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը, իսկ հունվարի 6-ից հետո այս ամենը դարձել է անվերասհկելի:

Հունվարի 6-ից Հանրապետության հրապարակում ծառայություններ մատուցողներին քաղաքապետարանը որեւէ թույլտվություն չի տվել: Թումանյանի խոսքով` դա ազատ ծրագիր է, հետեւաբար գնային որեւէ վերահսկողություն չի իրականացվում:

«Իդեալական վերահսկել սա հնարվոր չէ, որովհետեւ իրենք գալիս են աշխատելու, մեր ծնողներն էլ առանց իմանալու` ով են, ինչ են, Ձմեռ պապիկի հետ նկարվում են, հետո էլ մի քիչ վրդովվում են, որ իրենցից գումար են վերցրել, բայց սա մեր ծրագրի մեջ չի մտնում, սա արդեն ազատ ոճ է: Ուղղակի որ պահանջարկը կա ծնողների կողմից, այս 2-3 օրվա ընթացքում շատ չենք ուզում սեղմել», - ասաց Թումանյանը:

Նշենք, որ ազատ ծրագիրը Հանրապետության հրապարակում կգործի մինչեւ հին Նոր տարին` հունվարի 13-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG