Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կրակել են կոնգրեսականի վրա. 6 մարդ զոհվել է, 12-ը` վիրավորվել


Ոստիկանները դեպքի վայրում, ԱՄՆ, Արիզոնա, Թուսան, 8-ը հունվարի, 2011թ.
Ոստիկանները դեպքի վայրում, ԱՄՆ, Արիզոնա, Թուսան, 8-ը հունվարի, 2011թ.
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի հարավում շաբաթ օրը հրապարակային միջոցառման ժամանակ կրակոցներ են արձակվել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Գաբրիել Գիֆորդսի եւ տասնյակ այլ անձանց վրա: 6 մարդ զոհվել է, 12-ը, այդ թվում` Գիֆորդսը, վիրավորվել:

Սպանվածների թվում են 9-ամյա մի աղջիկ, որի ինքնությունը չի հրապարակվում, եւ դաշնային դատավոր Ջոն Ռոլը:

Միջադեպը տեղի է ունեցել Թուսան քաղաքի նպարեղենի խանութի մուտքի մոտ, որտեղ դեմոկրատ կոնգրեսականը հանդիպում էր իր հարյուրավոր ընտրողների հետ:

CNN-ի փոխանցմամբ` Գիֆորդսը թափանցող վիրավորում է ստացել գլխից, նրա, ինչպես
Կոնգրեսական Գաբրիել Գիֆորդս
նաեւ վիրավորվածներից եւս 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Այդուհանդերձ, կոնգրեսականի վիրահատությունից հետո Թուսանի Համալսարանական բժշկական կենտրոնի բժիշկ Փիթեր Ռին լավատեսորեն է արտահայտվել նրա ապաքինման հավանականության առնչությամբ եւ ասել է, որ առաջիկա 24 ժամը վճռական կլինեն այդ առումով:

Փաստի կապակցությամբ ձերբակալվել է մի տղամարդ` Ջերեդ Լի Լաֆները, հաղորդում է CNN-ը` վկայակոչելով Արիզոնայի իրավապահներին: Այլ աղբյուրներ` նույնպես իրավապահ մարմիններից, փոխանցել են, որ Լաֆները 22 տարեկան է: Հարձակման հնարավոր շարժառիթների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման «աննկարագրելի ողբերգություն» է որակել տեղի ունեցածը: Նա հայտնել է, որ դեպքի վայր է գործուղել Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ռոբերտ Մյուլերին:

Կատարվածը դատապարտել են Արիզոնայից հանրապետական սենատոր, ԱՄՆ-ի նախագահի նախին թեկնածու Ջոն ՄըքՔեյնը, Գաբրիել Գիֆորդսի այլ գործընկերներ:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտարարել է, թե սարսափած է տեղի ունեցածով:

40-ամյա Գաբրիել Գիֆորդսը տիեզերագնաց Մարկ Քելիի կինն է: Դեմոկրատական կուսակցությունում նրան բնութագրում են որպես «ծագող աստղ», որը հավակնում է սենատոր դառնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG