«Եթե դիվանագիտական մեթոդները արդյունք չտան, մենք պատրաստ ենք օգտագործել ցանկացած միջոցներ` վերադարձնելու մեր տարածքները», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեքսիկական The News թերթին տված հարցազրույցում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի ամենամեծ խնդիրն է: Մեր տարածքի գրեթե 20 տոկոսը օկուպացված է Հայաստանի կողմից», - ադրբեջանական լրատվական գործակալությունների փոխանցմամբ` ասել է Մամեդյարովը եւ հավելել, թե Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է միջազգային հանրությանը «հայկական օկուպացիայի հետ կապված իրավիճակի» մասին տեղեկացնելը:
«Ցավոք, միջազգային հանրությունը, մասնավորապես` [միջնորդական առաքելություն իրականացնող] ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, բավարար ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա: Այդպիսով, մենք պետք է ակտիվացնենք մեր բանակցությունները», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Նրա խոսքերով` արդեն կա այսպես կոչված սկզբունքների պլան ուղղակի բանակցությունների գործընթացի համար: Եվ այդ բանակցություններից հետո, ըստ Մամեդյարովի, Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է սկսել աշխատանքը խաղաղ համաձայնագրի վրա: «Սակայն ամենավերջին պահին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապակառուցողական դիրք գրավեց բանակցություններում», - ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
«Վերջ ի վերջո, դա ժամանակի հարց է, անշուշտ, ես բացարձակապես վստահ եմ, որ Հայաստանը վերջին հաշվով կվերադարձնի մեր տարածքները, քանի որ դա միջազգային իրավունքի հարց է: Միջազգային բոլոր պայմանագրերի, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրության տեսանկյունից` արդարությունը մեր կողմն է», - հայտարարել է Մամեդյարովը:
Այսօր Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ժամանակը չի աշխատում Հայաստանի օգտին, ասել է նա:
«Որպես արտգործնախարար` ես միշտ գերադասում եմ դիվանագիտական լուծումները: Մենք կփորձենք օգտագործել դիվանագիտական միջոցները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար», - հայտարարել է Մամեդյարովը եւ հավելել. - «Չեմ կարծում, թե մենք սպառել ենք բոլոր դիվանագիտական տարբերակները այդ հարցով: Սակայն եթե Ադրբեջանի դեմ օգտագործվեն ռազմական միջոցներ, ինչպես արդեն տեղի է ունեցել ավելի վաղ, լուծումը կարող է լինել ռազմական»: