Դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը կփոփոխվի:
Ուրբաթ օրը Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած քննարկմանը մասնակցող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը վստահեցրեց օրենքի դեմ պայքար սկսած նախաձեռնող խմբի անդամներին, որ արդեն օրենքի փոփոխությունների նախնական տարբերակ մշակվել է: Սակայն, թե կոնկրետ ինչ սկզբունքնով պետք է կատարվեն փոփոխությունները, առայժմ հայտնի չէ:
Նշենք, որ հին օրենքով մայր դարձած կանայք 140 օրացուցային ազատ օրվա հնարավորություն ունեին, որոնց համար պետությունից ստանում էին նպաստ: Նոր օրենքով նրանք կվճարվեն միայն աշխատանքային օրերի, այսինքն` ընդամենը 100 օրվա համար: Բացի այդ, եթե կնոջ աշխատավարձը 150 հազար դրամից ավելի է, ապա նպաստը հաշվարկելու հիմք է լինելու 150 հազար դրամ գումարը:
Խորհրդարանական քննարկման հենց սկզբից սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ընդունելով կատարված սխալը, միեւնույն ժամանակ պնդեց, որ իրավական առումով ուժի մեջ մտած օրենքը հիմնավորված է թե' սահմանադրությամբ, թե' միջազգային կոնվենցիաներով:
Բարձր աշխատավարձ ստացող բազմաթիվ ապագա մայրերի զայրույթը հարուցած օրենքի փոփոխության նպատակը, ըստ նախարար Գրիգորյանի, խարդախությունը կանխելն էր, ինչպես նաեւ աղքատության հաղթահարման խնդիրը լուծելը:
Հակոբ Հակոբյանն էլ պարզաբանեց, թե ինչու են առաջնորդվել հղիության եւ ծննդաբերության նպաստները հավասարեցնելու սկզբունքով: - «Մտածեցինք, որ շատ քիչ մարդիկ կլինեն, որոնք կտուժվեն, բայց միաժամանակ մեզ բարոյական իրավունք վերապահեցինք սահմանել օրենքի ներեւի շեմը, որտեղ ասում ենք` ցանկացած կին ցանկացած օրվա աշխատանքի համար կստանա իր աշխատավարձի հնգապատիկը մեկ ամսվա համար: Սրանով իսկ մեր գործողությունը արդարացրեցինք այն կանանց հաշվին, ում միջին աշխատավարձը բարձր կլիներ 150 հազարից հետեւյալ սոցիալական տրամաբանությամբ` ավելի լավ է թող մի քիչ անարդար լինի, բայց լինի հավասար»:
Հակոբ Հակոբյանը բարձրացրեց նաեւ հղի կնոջ փոխհատուցման չափի վերաբերյալ հարցը:
«Եթե մենք ասում ենք, թե հղի կնոջը հարկավոր է փոխհատուցել, ապա ինչքա՞ն փոխհատուցել, եկամտի ո՞ր մասը փոխհատուցել եւ ո՞ւմը փոխհատուցել: Եթե խոսում ենք արդարության սկզբունքի մասին, ապա հարց է առաջանում, արդյո՞ք մեկ օրվա աշխատող կնոջն էլ է պետք փոխհատուցել 100 տոկոսով, 5 տարվա աշխատող կնո՞ջն էլ` 100 տոկոսով», - հարցրեց Հակոբյանը:
Նախաձեռնող խմբի անդամները այս հարցերի լիարժեք պատասխաները չունեին, բայց փոխարենը մեկ այլ ոչ պակաս կարեւոր հարց բարձրացրեցին: «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազկակերպության ներկայացուցիչ Մերի Խաչատրյանն ասաց` մտահոգիչ է այն, որ քննարկվում է մի օրենք, որն արդեն կիրառվում է, այսինքն նորից փոփոխության ենթարկվելու դեպքում օրենքը հետադարձ ուժ կունենա՞, չեն տուժի այն կանայք, ովքեր փոխհատուցում են ստացել կամ ստանալու դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքով:
«Այսօր գործատուները պարտավորված են այս օրենքը կիրառել», - շեշտեց Դավթյանը:
Հակոբ Հակոբյանը վստահեցրեց, որ բոլոր կայանք, ովքեր «օրենքի նորմերի ոլորտում կտուժվեն գումարային առումով, նրանց գումարները կվերականգվի նոր օրենքի գործունեության սահմաններում»: