Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագիծը չընդգրկվեց ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի դեկտեմբերի 22-ի օրակարգում։ Այս մասին ասված է Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Սթենի Հոյերի տարածած հաղորդագրությունում։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հավաստմամբ` դրանով իսկ Պալատի դեմոկրատական ղեկավարությունը «սպանեց Կոնգրեսի այս նստաշրջանում այդ օրինագծի ընդունման հեռանկարները»:
«Ամերիկահայերը վրդովված եւ հիասթափված են, որ խոսնակ Փելոսին եւ Պալատի դեմոկրատական մեծամասնությունը չկատարեցին իրենց հանձնառությունը` երկկուսակցական մեծամասնությանը թույլ տալ քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման օգտին», - հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը` ընդգծելով. - «Խոսնակ Փելոսին, հստակաբար, ուներ Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման համար պահանջվող մեծամասնությունը, հեղինակությունը եւ դրա հնարավորությունը, եւ այդուհանդերձ հրաժարվեց թույլ տալ քվեարկություն մարդու իրավունքներին վերաբերող այս նախաձեռնության հարցով»:
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հորդորել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային` կանխել բանաձեւի քվեարկությունը։
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ` դիվանագիտական խողովակներով հղած իր հաղորդագրությունում Գյուլը ասել է, թե բանաձեւը Ներկայացուցիչների պալատի նիստի օրակարգ մտցնելը մտահոգություններ կստեղծի թուրք - ամերիկյան հարաբերությունների ապագայի համար։ Գյուլը Օբամային ասել է, որ նա չպետք է թույլ տա հարձակում թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։
Ավելի վաղ նույն խնդրանքով Օբամային դիմել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Այդ մասին երկուշաբթի օրը Թուրքիայի խորհրդարանում հայտարարել էր արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որի խոսքերով, Էրդողանն այս հարցով հատուկ նամակ է հղել Բարաք Օբամային` զգուշացնելով, որ խաղասեղանին դրված են թուրք - ամերիկյան ռազմավարական հարաբերություններն ու Հայաստանի հետ հաշտեցման գործընթացը։
Այս խնդիրն արդեն դիվանագիտական ճգնաժամ էր առաջացրել ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից երկու երկրների` ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ, երբ այս տարվա մարտին Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց բանաձեւի նախագծին։
Այն ժամանակ պաշտոնական Անկարան Վաշինգտոնից խորհրդատվությունների համար հետ կանչեց իր դեսպանին։
Դեսպանը Վաշինգտոն վերադարձավ մեկ ամսից, երբ Անկարան համոզվեց, որ բանաձեւը լիագումար նիստ չի մտնում։