Բոլոր ակցիաների հիմնական պահանջը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ հայտնված ընդդիմադիր գործիչների ազատ արձակումն էր: Ակցիաներն անցան առանց միջադեպերի, ներկա գտնվող ոստիկաններն հսկում էին հասարակական կարգը:
Երեւանում ակցիայի մասնակիցները հավաքվել էին Գլխավոր դատախազության շենքի դիմաց եւ պահանջում էին «ազատել քաղբանտարկյալներին»:
ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե վերջին շրջանում ընդդիմադիր գործիչների ազատ արձակումը եւ Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման խնդրանքով Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների հայտնի բաց նամակը վկայում են, որ առաջիկայում ազատ կարձակվեն բոլոր ընդդիմադիր գործիչները:
Իր հերթին, ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե «ՀԱԿ-ը պայքարելու է միչեւ բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը»:
«Կարծես թե այս իշխանությունների համառության սահմանը արդեն երեւում է, եւ նրանք չեն կարողանում քաղբանտարկյալներին շարունակել պահել անազատության մեջ: Ես հույս ունեմ, որ առաջիկայում մեր բոլոր ընկերները ազատության մեջ կլինեն», - ասաց Կարապետյանը:
Մասիսում բողոքի ակցիան սկսվեց երթով` Հայ ազգային կոնգրեսի տեղի գրասենյակից մինչեւ քաղաքային հրապարակ: Հավաքվածների առջեւ ելույթ ունենալով՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ասաց, թե «իշխանությունները մարզերում ստեղծել են ահաբեկման մթնոլորտ, մարդկանց հացից կտրելու մթնոլորտ, եթե նրանք քաղաքական հայացքներ ունեն»:
«Այդ մթնոլորտում, եթե այսքան մարդ հավաքվում է, նշանակում է, որ մեր պայքարը Մասիսում ամուր հենքի վրա է: Եթե մի քիչ ձեր շուրջը նայեք, կտեսնեք, որ ահագին մարդիկ կան կանգնած, որոնց աչքերում կարդում ես համակրանքը, հետաքրքրությունը, բայց, տեսնելով ոստիկաններին, վախենում են մոտենալ», - ասաց Զուրաբյանը:
Մարտունիում ելույթ ունեցողներից էր նաեւ ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը, ով հայտարարեց, թե իշխանություններին երկար կյանք չի մնացել:
«Այս իշխանությունը կամաց-կամաց չի քանդվելու: Ինչպես բոլոր բռնատիրությունները, քանդվելու է միանգամից ու փլուզվելու է ժամերի ընթացքում, եւ այդ պահը հեռու չէ», - ասաց Շահնազարյանը:
Ուշագրավ է, որ Մարտունիի քաղաքային հրապարակում, ուր ընթանում էր բողոքի ակցիան, բացակայում էին համազգեստով ոստիկանները, չնայած տեղացիները ասացին, որ վերջիններս հեռվից քաղաքացիական համազգեստով դիտում են բողոքի ակցիան:
Ապարանում բողոքի ակցիան սկսվեց քաղաքային հրապարակից երթով դեպի Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշահամալիր, ուր նախ հարգանքի տուրք մատուցվեց զոհվածների հիշատակին:
Հանրապետության գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն ապարանցիների առջեւ հայտարարեց, թե իրենք պատրաստվում են արտահերթ նախագահական ընտրությունների:
«Իշխանությունները սկսել են իրենք իրենց ոչնչացնել: Այսօր կտրում են այն աթոռի ոտքերը, որի վրա նստած են: Ես կարծում եմ՝ Բեգլարյանի, Դանիելյան Գեւորգի ու նաեւ երեկ հանված նախարարների օրինակները մեր մեծահարուստներին, պաշտոնյաներին, նաեւ ձեր հայրենակից Աղվան Հովսեփյանին դաս պիտի լինեն, որ վաղը իրենց հետ նույն կերպ են վարվելու», - զգուշացրեց Ջհանգիրյանը: