«Դա վերաբերում է ինչպես պահանջարկին, այսինքն` ավելացել են թափուր աշխատատեղերը. 11 ամիսների դրույթամբ մենք ունեցել ենք մեր կողմից հայտնաբերված շուրջ 8 հազար թափուր աշխատատեղ, (նախորդ ամբողջ տարվա ընթացքում` 6 հազար 600 թափուր աշխատատեղ), եւ, բնականաբար, համապատասխանաբար բավականին բարձր է եղել աշխատանքի տեղավորման ցուցանիշը: Արդեն աշխատանքի են տեղավորվել 10 հազար 500 անձ», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը տեղեկացրեց գործակալության պետ Սոնա Հարությունյանը:
Նրա խոսքով` նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել է աշխատանք փնտրողների թիվը, եւ այժմ կազմում է 95 հազար 500 անձ. - «Բնականաբար, նվազել է նաեւ գործազուրկների թիվը եւ կազմում է շուրջ 83 հազար: Համապատասխանաբար նվազել է նաեւ գործազրկության մակարդակը: Եթե հիշում եք, մենք անցած տարվա հունվարին արդեն ունեինք 7.3 տոկոս մակարդակ, ապրիլ-մայիս ամիսներին ունեցանք գործազրկության մակարդակի կայունացում, այնուհետեւ` աստիճանական նվազում, եւ դեկտեմբերի 1-ին արձանագրվել է 6.9 տոկոս գործազրկության մակարդակ»:
Այս տարի պետական բյուջեի միջոցների հաշվին հանրապետությունում իրականացվել է աշխատանքային 6 տոնավաճառ, որին մասնակցել են ավելի քան 17 հազար գործազուրկներ:
«6 տոնավաճառ կազմակերպել էին նաեւ նախորդ տարի, բայց հունվարին մենք արձանագրեցինք աշխատանքի տեղավորման ընդամենը 220 ցուցանիշ: Դա, բնականաբար, նաեւ պայմանավորված էր ճգնաժամի հետեւանքներով: Իսկ այս տարի մենք արդեն այսօր կարող ենք արձանագրել, որ 450 աշխատանք փնտրող կամ գործազուրկ հենց միայն տոնավաճառների ներկայացրած թափուր աշխատատեղերը լրացնելու հաշվին ունեն աշխատանք», - նշեց Սոնա Հարությունյանը:
Զբաղվածության պետական ծառայության տվյալներով, գործազրկության մակարդակն այսօր բարձր է Սյունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Կոտայքի մարզերում, այնուհետեւ Երեւանում:
Ըստ Սոնա Հարությունյանի, աշխատանքի առաջարկի ցուցանիշները մարզերում եւ Երեւանում խիստ տարբեր են: Օրինակ, մարզերում կա բժիշկների մոտ 270 թափուր աշխատատեղ, այնինչ Երեւանում բժիշկների թափուր աշխատատեղեր չկան:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում, սակայն, երեւանցիներից շատերը պնդում էին, որ աշխատանք գտնելու հարցում գործում է «խնամի, ծանոթ, բարեկամ» սկզբունքը: