«Լեզու, դպրոց, մաքուր օդ» վանկարկումներով ակցիայի մասնակիցները իրենց բողոքն էին արտահայտում «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքների, ինչպես նաեւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող, բողոքավորների ձեւակերպմամբ` հապճեպ փոփոխությունների դեմ` Կառավարությունից պահանջելով հետ կանչել նախագծերը:
«Ինչպես եղել է տարին, այնպես էլ այս արտահերթ նստաշրջանը: Այնպիսի օրինագծեր են անցել այդ արտահերթ նստաշրջան, որ ցնցող բույլ է: Մենք եկել ենք կառավարությունից պահանջելու, որպեսզի իր նախագծերը դուրս հանի` թե բնապահպանական, թե օտարալեզու դպրոցների հետ կապված», - ասաց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը:
Ակցիայի մասնակիցները պաստառներով եւ կոչերով Կառավարության շենքից երթով շարժվեցին նախ Կրթության եւ գիտության նախարարություն, այնուհետեւ Ազգային Ժողով եւ Նախագահի նստավայր:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբին միացած բնապահպանները իրենց անհանգստությունը հայտնեցին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ:
«Սա մի ճանապարհ է օլիգարխների հետագա գործունեությունը հարթելու համար», - ասաց «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Սիլվա Ադամյանը:
Այս փոփոխությամբ քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության իրականացման համար ժամկետը սահմանվում է առավելագույնը 40 օր` օրենքով նախատեսված 120-օրյա ժամկետի փոխարեն, իսկ այդ ժամկետում լիազորված մարմնի կողմից ձեռնարկողին պատասխան չտալու դեպքում փորձաքննական եզրակացությունը համարվում է դրական: Ընդ որում մինչեւ 1500 քառակուսի մետր քաղաքաշինական ծրագրերն ընդհանրապես փորձաքննության չեն ենթարկվելու:
«Առանց այդ էլ Երեւանը խեղդվում է հակաէկոլոգիական կառուցապատման մեջ, հիմա եթե դա էլ ընդունվի, նշանակում է` քաղաքաշինությունը կդառնա բացարձակ անվերահսկելի», - ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը:
Դեկտեմբերի 13-ին օրինագիծը քննարկվել է Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում: Բնապահպանության նախարարը հայտարարել է, թե տարեվերջին նման փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը նպատակ ունի բարելավել գործարար միջավայրը: