Բյուջեի վերջնական տարբերակի եկամտային մասը կազմում է 852 միլիարդ դրամ, իսկ ծախսային մասը` 1 տրիլիոն 1 միլիարդ դրամ:
Այսպիսով` բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 15 տոկոսով, ծախսերը` 7 տոկոսով: Բյուջեի դեֆիցիտը կազմում է 148,6 միլիարդ դրամ` նախորդ տարվա համեմատությամբ նվազելով 44,8 միլիարդ դրամով:
Քվեարկությունից առաջ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները շարունակեցին արտահայտել իրենց տեսակետները երկրի գլխավոր տնտեսական փաստաթղթի վերաբերյալ:
Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն անդրադարձավ կառավարության վարած տնտեսական քաղաքականությանն ընդհանրապես:
«Կառավարությունը ձախողել է հռչակված հակաճգնաժամային ծրագիրը, կոալիցիոն հուշագրում ամրագրված 22 առաջնահերթություններն ապահովող, իր գործունեության, Հայաստանի նախագահի նախընտրական, ինչպես նաեւ կայուն զարգացման ծրագրերի սոցիալ-տնտեսական նպատակադրումները», - հայտարարեց դաշնակցական պատգամավորը:
Պետական բյուջեի թերությունների մասին խոսեցին նաեւ իշխող կոալիցիայի մաս կազմող ուժերի ներկայացուցիչները, բայց վերջում կոչ արեցին ընդունել այն:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի առանձնահատկություններին` նշելով, որ 2011 թվականի բյուջեն ունի որոշակի ռիսկեր:
«Հարց է առաջանում` եկամուտների նախատեսվող աճը ի՞նչ միջոցների հաշվին է ապահովվելու: Մտավախություն չկա՞ արդյոք, որ այդ աճը կապահովվի ոչ թե հարկ վճարողների ամբողջ բանակի, այլեւ սահմանափակ քանակով հարկ վճարողների հաշվին», - հարցրեց Աբրահամյանը:
Հնչեցրած հարցերին ու քննադատություններին պատասխան չտրվեց: Վարչապետ Տիգրան Սարգսյանը միայն կոչ արեց ընդունել օրինագիծը` ընդունելով նաեւ, որ «բարձրացրած բազմաթիվ խնդիրներ դեռեւս չեն ստացել իրենց լուծումները»: