Աֆղանստանում հայաստանցի խաղաղապահների թվի ակնկալվող մեծացման մասին խոսել են Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոն եւ դաշինքում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը անցած ուրբաթ օրը Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները քննարկել են ՆԱՏՕ-ի Լիսաբոնի գագաթաժողովի արդյունքները, կայացված որոշումների եւ ձեռք բերված համաձայնությունների իրականացման, ՆԱՏՕ - Ռուսաստան հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները:
«Հանգամանալից անդրադարձ կատարվեց գործընկերությունների տարբեր ձեւաչափերի զարգացման եւ բովանդակությամբ հագեցման խնդիրներին: Աֆղանստանի գործողության եւ երկրի անվտանգության գործառույթների աֆղանական իշխանություններին աստիճանաբար փոխանցման խնդիրների հետ կապված, Կլաուդիո Բիզոնիերոն դրվատեց Հայաստանի ղեկավարության որոշումը` կրկնապատկելու գործողությանը մասնակցող իր զինվորականների թիվը», - ասված է հաղորդագրությունում:
Սամվել Մկրտչյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին տեղեկացրել է նաեւ իր պաշտոնավարման ավարտի վերաբերյալ:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության նոր ղեկավար է նշանակվել Արմեն Եդիգարյանը:
Հայաստանի զինված ուժերի 40-հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով Աֆղանստան է մեկնել այս տարվա փետրվարին: Ստորաբաժանման խնդիրը Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունն ապահովելն է։
Նոյեմբերի 20-ին Լիսաբոնում ելույթ ունենալով Աֆղանստանին նվիրված` պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի հանդիպմանը, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ասել էր, մասնավորապես, որ Հայաստանը Աֆղանստանում Անվտանգությանը աջակցող ուժերին իր մասնակցությունը ավելացնելու պատրաստակամություն է արտահայտել:
Հայաստանը ներկայումս մոտ 70-հոգանոց խաղաղապահ զորախումբ էլ ունի Կոսովոյում: